Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բանակում մարտական զոհերի թիվը էապես նվազում է

February 5, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Վերջին ամիսների ակտիվ հանրային քննարկման առարկա է դարձել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ֆորմալ և ոչ ֆորմալ բանակցությունների պտղաբերությունը և ազդեցությունը խաղաղության պահպանման վրա: Ըստ այդմ, փորձենք դիտարկել Զինված ուժերում զոհերի վիճակագրությունը, որի մարտական զոհերի բաղադրիչը բավականին լուրջ ցուցանիշ է խաղաղության չափման համար:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն արդեն տևական ժամանակ «Բաց հասարակություններ հիմնադրամների» ֆինանսավորմամբ իրականացնում է Հայաստանի և Արցախի Զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների մշտադիտարկում, ինչի շնորհիվ կարելի է ընդհանուր պատկերացում ստանալ բանակում գրանցվող զոհերի քանակի և արձանագրված դեպքերի բնույթի մասին։

 

Ստորև ներկայացվում է բանակային զոհերի վիճակագրությունը գրաֆիկական տարբերակով, ըստ ՀՔԱՎ տրամադրած տվյալների՝ 2011-2018 թվականների կտրվածքով։

 

 

Սակայն վերջին շրջանի քննարկումների լույսի ներքո առանձին հետաքրքրություն է ներկայացնում հենց մարտական զոհերի վիճակագրությունը (ընդ որում՝ ըստ եռամսյակների), որը ուղղակիորեն արտահայտում է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

 

 

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016-ի 1-ին կիսամյակում՝ 99 զոհ, որը պայմանավորված է Ապրիլյան քառօրյա պատերազմով։ Մարտական զոհերի թվով հաջորդը 2015 թվականն էր, երբ թե՛ Տավուշում և թե՛ Արցախում տեղի ունեցան մի քանի էսկալացիաներ։

 

2018 թվականին մարտական զոհերի թիվը նվազել է՝ հասնելով 0-ի, համապատասխանաբար՝ 1-4-րդ եռամսյակներում։ Ինչպես երևում է գրաֆիկից, մինչև 0 նվազման միտում վերջին անգամ գրանցվել է 2011-ի 3-րդ, 2012-ի 4-րդ և 2013-ի 2-րդ եռամսյակներում։

 

Ընդ որում, հարկ է նաև նշել, որ 2015 և 2016 թվականներին ունեցել ենք նաև քաղաքացիական զոհեր: Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերին Տավուշում ադրբեջանական կրակից զոհվեցին քաղաքացիական 3 կանայք, իսկ 2016 թվականի ապրիլին Արցախում զոհվեցին Թալիշ գյուղի 3 տարեցներ և Մարտունեցի 12-ամյա մի երեխա:

 

Այսպիսով, 2013 թվականից հետո 2018-ը ամենախաղաղն էր, իսկ 2018 թվականի վերջում արձանագրված առանց զոհերի ժամանակահատվածը տևել է 130 օր և դեռևս չի ընդհատվել:

 

Ընդհանուր առմամբ, 2018 թվականը ոչ մարտական զոհերի թվի աճով 2-րդ տեղում է 2016 թվականից հետո (տես գրաֆիկ 1-ին)։ 2018 թվականին ոչ մարտական կորուստների պատճառներից առաջին տեղում են ավտովթարները՝ 17 զոհ, առողջական խնդիրները՝ 13 զոհ, ինքնասպանությունները՝ 11 զոհ։ Ըստ էության, այն, որ 2018 թվականին 2017-ի համեմատ ոչ-մարտական զոհերի թիվն աճել է, գալիս է վկայելու, որ Զինված ուժերում առկա ներքին խնդիրները լուծում չեն ստացել:

 

Արփի Ավետիսյան

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 

Դիտումներ՝ 1213

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????