0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ գրասենյակի վարչական օգնականի թափուր աշխատատեղի համար

October 3, 2019

Ընթացիկ հայտարարություններ | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ գրասենյակի վարչական օգնականի թափուր աշխատատեղի համար:

 

Հիմնական պարտականությունները.

 

  • Կազմակերպության կողմից ուղարկվող և ստացված գրությունների մուտքագրում
  • Ուղարկված գրությունների (տեղեկատվության հարցումների, դիմումների, հայցադիմումների և այլն) ժամանակացույցի պահպանում, իրազեկում, աջակցություն՝ գրասենյակից դուրս փաստաթղթեր փոխանցելու հարցում
  • Ուղարկված գրությունների և դրանց պատասխանների վիճակագրության կազմում
  • Կազմակերպության փաստաթղթերի սկանավորում, պատճենահանում
  • Ադմինիստրատիվ և կազմակերպչական աշխատանքների իրականացման աջակցություն
  • Արագ արձագանքում, հեռախոսազանգերի ընդունում, վերահասցեագրում
  • Կազմակերպության գրադարանի կարգավորում

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ

 

  • Բարձրագույն կրթություն 
  • Համակարգչային հմտություններ (word, excel, e-mail)
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն  լեզվի իմացությունը ցանկալի է
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
  • Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
  • Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
  • Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ
  • Անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն

 

  • Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
  • Ժամկետը՝ 3 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
  • Գտնվելու վայրը՝  ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 59
  • Աշխատաժամեր՝ 9:30-18:30

 

Դիմել՝ ուղարկելով հետաքրքրության նամակ և հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2019 թ.-ի հոկտեմբերի 20-ը:

 

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
 

Դիտումներ՝ 590

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը