Երեկ՝ 2022 թ․ փետրվարի 2-ին, aravot.am-ը տեղեկություն տարածեց մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի մասին։ Ըստ լրատվականին երեխայի մոր տրամադրած տեղեկության՝ բռնությունը իրականացվել է այն պատճառով, որ երեխայի հայրը պակիստանցի է։ Վերջինս տեղեկացրել է նաև, որ բռնությունն իրականացվել է երեխաների կողմից դաստիարակների ուղղորդմամբ։ Նման բովանդակությամբ հաղորդման առկայությունն այսօր հաստատվեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից՝ Արմենպրեսի հարցման հիման վրա։



Դիտումներ: 0