Հետադարձ կապ
menu

Հայտարարություն՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

January 12, 2022

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

30.11.2021 թ.-ին շրջանառության մեջ է դրվել պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակությամբ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ), որով նախատեսվում է որպես քրեական դատավարության նոր սկզբունք ամրագրել ոչ իրավաչափ վարքագծի արգելքը, ինչպես նաև սահմանել իրավունքի իրականացման սահմանափակումը՝ որպես նոր դատական սանկցիայի տեսակ:

 

Ընդունելով հանդերձ, որ դատավարական իրավունքների չարաշահման դեպքեր գործնականում բացառված չեն և իրականության մեջ տեղ ունեն, ինչի հետևանքով կարող են էականորեն տուժել դատավարության մյուս մասնակիցների օրինական շահերն ու իրավունքները, հատկապես ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, այնուամենայնիվ, գտնում ենք, որ առաջարկվող սահմանափակման կիրառման չափազանց լայն շրջանակը խնդրահարույց է և պարունակում է դատավարական իրավունքների` գործնականում անհամաչափ և չարդարացված սահմանափակման ռիսկեր: 

 

Այսպիսով, Նախագծով (հոդված 3) առաջարկվում է սահմանափակման ենթակա իրավունքների շարքում ներառել միջնորդություն հարուցելու, բացարկ հայտնելու, քրեական գործին կցելու և հետազոտելու համար նյութեր ներկայացնելու, քրեական գործի նյութերին ծանոթանալու, ելույթ ունենալու, պաշտպանից հրաժարվելու և պաշտպանի լիազորությունները դադարեցնելու իրավունքները: Գտնում ենք, որ թվարկվածների շարքից հատկապես խնդրահարույց են հետևյալ իրավունքների սահմանափակումները։

 

  • Միջնորդություններ հարուցելը

 

Եթե առաջարկվող կարգավորումը մեկնաբանենք տառացի, ապա ստացվում է, որ դատաքննության ընթացքում մի քանի՝ նույնիսկ տարբեր առարկա և հիմք ունեցող միջնորդությունների ներկայացումը հնարավոր է դիտել որպես այդ դատավարական իրավունքի պարբերաբար օգտագործում/չարաշահում: Սա ուղղակի չեզոքացնում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքները և գործնականում այս դրույթի կիրառումը հանգեցնելու է արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումների:

 

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք այս դրույթը հանել Նախագծից:

 

  • Բացարկ հայտնելը

 

Կրկին արդարացված և համաչափ չենք համարում արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ այս իրավունքի սահմանափակումը այսչափ լայն հնարավորությամբ:

 

Առաջարկում ենք սահմանափակել սահմանափակման կիրառման հնարավորությունն այն դեպքերի շրջանակով, երբ բացարկի միջնորդությունները ներկայացվում են առերևույթ արհեստական հիմքերի ստեղծմամբ:

 

  • Նյութեր ներկայացնելու իրավունքի սահմանափակումը

 

Այս սահմանափակումը համարում ենք առավել չարդարացված և վտանգավոր, եթե այն պայմանավորված չէ կոնկրետ դատավարական փուլերով: Հատկանշական է, որ ինչպես և մյուս իրավունքների դեպքում չկա որևէ որոշակիացում, օրինակ՝ նույնիսկ կապված ապացույցների ոչ վերաբերելիության հետ (թեև այս պարագայում ևս կարգավորումը կլիներ խիստ խնդրահարույց՝ հաշվի առնելով այն, որ ապացույցների վերաբերելիության ռեալ գնահատումը շատ դեպքերում հնարավոր չէ այն գործին կցելու կողմի դիմումի հիմնավորումների շրջանակում, այլ հնարավոր է այն հետազոտելուց հետո):


Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք այս դրույթը հանել Նախագծից:

 

Նշվածի հետ մեկտեղ Նախագծով առաջարկվում է մեկ այլ կարգավորում (հոդված 3), համաձայն որի՝ որոշակի իրավունքների սահմանափակումը կարող է կիրառվել նաև նույն անձի մի քանի պաշտպանների, ներկայացուցիչների կամ փաստաբանների ներկայանալու դեպքում և դրսևորվել՝ տվյալ գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, ներկայացուցիչներին կամ փաստաբաններին: Գտնում ենք, որ այս սահմանափակումը չի բխում Նախագծով նախատեսվող նոր դատական սանկցիայի սահմանափակումների տրամաբանությունից և շրջանակից, քանի որ այն միտված է որոշ իրավունքներից պարբերաբար օգտվելու միջոցով չարաշահումներին: («Իրավունքի իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է»: Նախագիծ, հոդված 3)


Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք այս դրույթը ևս հանել Նախագծից:

 

Վերջապես, Նախագծով սահմանվող ոչ իրավաչափ վարքագծի արգելքի սկզբունքը բացահայտող դրույթները սահմանում են ոչ միայն դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու, այլ նաև դատավարական պարտականությունները բարեխիղճ  կատարելու պարտականություն (հոդված 1): Ավելին, լրացվող 20.1 հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է հնարավորություն՝ մեղադրյալի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում նրա նկատմամբ կիրառելու խափանման միջոց կամ փոխարինելու կիրառված խափանման միջոցը առավել պիտանի խափանման միջոցով: Միևնույն ժամանակ Նախագծի ընդունման հիմնավորումները չեն պարունակում այս իրավակարգավորումը նախատեսելու վերաբերյալ որևէ դրույթ, ինչպես նաև ընդունման դեպքում այն հակասության մեջ կմտնի գործող օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերը սահմանող 135-րդ հոդվածին, որը խափանման միջոց կիրառելու նման հիմք չի նախատեսում:


Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածից հանել Քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 20.1 հոդվածի 4-րդ մասը:

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Դիտումներ՝ 41

Leave a Reply

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????