Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դադարեցնել ԱԱԾ քննչական դեպարտամենտի և ԱԱԾ քննիչի ապօրինի գործողությունները իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ

December 12, 2020

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչ Լ․ Թաթոյանը ՀՀ քրեական օրենսգրքի «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք» որակմամբ 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները», որը կատարվել է «հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով»  քրեական գործ է հարուցել եզդիալեզու կայքերից մեկին «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանի տված հարցազրույցում ներկայացված տեսակետների համար։ 

 

Սաշիկ Սուլթանյանը որպես իրավապաշտպան կազմակերպության ղեկավար իր հարցազրույցում ներկայացրել է ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության մասին իր տեսակետները, որը ԱԱԾ վերոհիշյալ քննիչը որակել է որպես «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցող, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն»։ 

 

Ինչ հիմնավորմամբ է նման եզրակացության հանգել ԱԱԾ քննիչը, հայտնի չէ։ 

 

Հայտնի չէ նույնիսկ քրեական գործի հարուցման ամսաթիվը, քանի որ հարուցված քրեական գործով ԱԱԾ քննիչը Սաշիկ Սուլթանյանին չի ներգրավել որևէ կարգավիճակով՝ կասկածյալ կամ մեղադրյալ, չնայած քրեական գործը հարուցված է հենց նրա հարցազրույցի հիման վրա, ինչի հետևանքով Սաշիկ Սուլթանյանը զրկվել է իր իրավունքների պաշտպանության դատավարական որևէ հնարավորությունից։  Քրեական գործի հարուցման որոշման մասին Սաշիկ Սուլթանյանն իմացել է ԱԱԾ-ին ուղարկված իր գրությանը ԱԱԾ քննիչ Լ․ Թաթոյանի  պատասխանից, որում քննիչը հայտնել է քրեական գործի հարուցման և նաև դատավարական կարգավիճակ չունենալու մասին և այդ հիմնավորմամբ մերժել է քրեական գործի հարուցման մասին որոշման պատճենի տրամադրումը Սաշիկ Սուլթանյանին։ Մինչդեռ Սաշիկ Սուլթանյանը հրավիրվել էր ԱԱԾ, բացատրություն էր տվել հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման փուլում։  

 

Ավելին՝ ԱԱԾ քննիչը քրեական գործը հարուցել է այնպիսի անձնավորության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, որը հրապարակայնորեն և անպատիժ ֆիզիկական բռնության սպառնալիքներով է հանդես գալիս իրավապաշտպանների և նրանց աջակիցների դեմ, հրապարակավ ապօրինի կոչեր է հղում միավորումների ազատության դեմ։

 

Պետությունը ստանձնել է պարտավորություններ՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը, երաշխավորելու իրավապաշտպան գործունեությունը, միավորումների ազատությունը, որը պահանջում է պետության կողմից ջանքեր գործադրելու՝ ոչ միան չխոչընդոտելու այդ իրավունքների իրականացումը, այլև կանխելու այդ իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները։

 

Հակառակ նշված պարտավորությունների՝ տուրք տալով ակնհայտ կեղծ տեղեկություններին և ապատեղեկատվություն տարածողներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը և մասնավորապես՝ ԱԱԾ քննիչ Լ․Թաթոյանը որոշում է ընդունել՝ քրեական գործ հարուցել մարդու իրավունքների, տվյալ դեպքում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների խախտումների մասին իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի հրապարակային կարծիքի  արտահայտման հիման վրա։

 

Ըստ էության՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը և ԱԱԾ քննիչ Լ․ Թաթոյանը իրենց գործողություններով ոչ թե ելնում են մարդու իրավունքների ապահովման, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների դեմ ապօրինի գործողությունները կանխողի, այլ հենց ապօրինի գործողություններ կատարողներին աջակցողի դիրքերից։

 

Նման հիմքով քրեական գործի հարուցումը հանդիսանում է ոչ միայն իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի, այլ ընդհանրապես իրավապաշտպան գործունեության նկատմամբ պետության կողմից ակնհայտ հետապնդման փաստ, այլև՝  2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանությամբ զբաղվող անձանց հանդեպ հասարակության ծայրահեղ խմբավորումների կողմից ծավալված, շարունակաբար իրականացված և անպատիժ մնացած  հրապարակային գործողությունների տրամաբանական արձանագրումը։ Այդ գործողություններն ուղեկցվում են ֆիզիկական սպառնալիքների, հանրային վայրերում անհատական հետապնդումների, կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտելու, ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածմամբ։ Եվ փոխանակ կանխելու նման հակաիրավական գործողությունները ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեքների  և նրանց կրողների դեմ՝ ազգային անվտանգության ծառայությունը, տուրք տալով նման ծայրահեղական դրսևորումներին, հակաիրավական գործընթաց է սկսում իրավապաշտպան գործունեության նկատմամբ։ Նման մոտեցումը անչափ վտանգավոր է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետագա ճակատագրի համար։ 

 

Դատապարտելով նման հակաիրավական, հակասահմանադրական որոշումը՝ պահանջում ենք անհապաղ դադարեցնել իրավապաշտպան գործունեության նկատմամբ հետապնդումները և ապահովել մարդու իրավունքների պաշտպանության գործունեության իրականացման անվտանգ ու երաշխավորված պայմաններ Հայաստանի Հանրապետությունում։

 

Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր կամ Ձեր կազմակերպության տվյալները՝ communication@hcav.am էլփոստի հասցեին։

 

12 դեկտեմբերի 2020 թ

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն


 

Դիտումներ՝ 496

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????