0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Դատապարտում ենք ապօրինի գործողությունները և բռնության կիրառումը՝ որպես խնդիրների լուծման միջոց

June 26, 2021

Համատեղ | Հայտարարություններ

Մինչ 2018 թվականի հեղափոխությունը՝ տեղական ինքնակառավարումը Հանրապետությունում պատշաճ կերպով երաշխավորված չէր, և տեղական ինքնակառավարման մարմինները գտնվում էին գործադիր իշխանությունից մեծ կախվածության մեջ։ 

 

Գործադիր իշխանությունից ՏԻՄ-երի կախվածության հետևանքով ավտորիտար, կոռուպցիոն կառավարման գործելաոճը կրկնօրինակվում էր համայնքային մակարդակում և ըստ էության՝ ՏԻՄ-երը հանդես էին գալիս որպես անարդյունավետ պետական կառավարման բուրգի տեղական գործիքներ։

 

Հեղափոխությունից հետո թվում էր, թե իշխանությունները պետք է փոխեն այս իրավիճակը, բայց անհրաժեշտ ջանքեր չգործադրվեցին։

 

Հեղափոխության հիմքերից մեկի՝ սոցիալական արդարության դեֆիցիտի պատճառներից մեկն էր նաև ՏԻՄ-երի կախվածությունը՝ գործադիր իշխանությունից, ինչը բացասաբար էր անդրադառնում նաև ապակենտրոնացման բովանդակային իրականացման ուղղությամբ։ 

 

2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո խիստ վտանգավոր ենք համարում քաղաքական մեծամասնություն ձևավորած, ժողովրդի վստահության մանդատը ստացած քաղաքական ուժի կողմից տեղական իշխանությունների և նրանց գործունեության բնագավառում գոյություն ունեցող խնդիրների հանդեպ ոչ ժողովրդավարական մոտեցումը։

 

Այն վերաբերմունքը, որը հիմա դրսևորվում է, անհամարժեք է այն խնդիրներին, որոնք գոյություն ունեն համայնքային մակարդակում։ Ավելին՝ քաղաքական լուծումների փոխարեն՝ բռնի մեթոդներով այս համակարգային խնդիրների լուծման մոտեցումները ընդհանրապես անթույլատրելի ու անհամատեղելի են ժողովրդավարական սկզբունքների հետ։

 

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության առանցքային ինստիտուտներից է։ Եվ ժողովրդավարությունը՝ որպես արժեք, մտածելակերպ, վարքագիծ, կառավարման ձև, ձևավորվել և կայացել է բոլոր այն պետություններում, որտեղ երաշխավորվել և իրականացվել է պետության կառավարման ապակենտրոնացում, երբ համայնքային նշանակության խնդիրների լուծման լիազորությունը փոխանցվել է ՏԻՄ-երին, որոնք ինքնուրույն են, կախված կամ կաշկանդված չեն գործադիր կամ կենտրոնական իշխանությունից։

 

Խիստ մտահոգիչ և դատապարտելի են քաղաքական մեծամասնություն ձևավորած իշխանության թիմի առանցքային դեմքերի կողմից այս կամ այն համայնքի ղեկավարին հետագա պաշտոնավարման նպատակահարմարության ազդանշաններ ուղղելու հրապարակային կոչերը։ Ժողովրդի առաջնային քվեով ընտրված պետական իշխանությունը չի կարող քննարկման առարկա դարձնել  նույն այդ ժողովրդի կողմից ուղղակի ընտրված տեղական պաշտոնյաների պաշտոնավարման հարցը։ Նման կոչերը անթույլատրելի են, իրենց բնույթով՝ հակասահմանադրական։ Ավելին՝ նրանք չպետք է ազդակ հանդիսանան մարզային իշխանություններին ապօրինություններ գործելու համար։ Սակայն, փաստացի, ականատես ենք լինում ճիշտ հակառակին։

 

Լոռու մարզպետի կողմից՝ Օձուն համայնքի ղեկավարին հրաժարականի պահանջ ներկայացնելու, այնուհետև այդ պահանջը մերժելու համար Լոռու մարզպետարանում նրա նկատմամբ բռնության կիրառումը դատապարտում ենք հենց վերը շարադրված մոտեցումների տեսակետից։

 

Նշենք, որ քարոզարշավի ժամանակ քաղհասարակության մի շարք կազմակերպություններ ահազանգեր են ստացել Օձունի գյուղապետի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին, որի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել դատախազություն: Սակայն եթե նույնիսկ համայնքապետը նախընտրական ժամանակահատվածում կատարել է ծանր հանցագործություն հանդիսացող ընտրակաշառքի բաժանում, միևնույնն է դա չի արդարացնում բռնությունը։ Արդարադատությունը չի կարող փոխարինվել բռնությամբ և ընտրական հանցագործությունների դեպքերը պետք է քննվեն քրեադատավարական օրենքի շրջանակներում: 

 

Սույն հայտարարությամբ հերթական անգամ դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորման դեպք, պահանջում ենք անցնել տեղական ինքնակառավարման արմատական փոփոխությունների իրականացման ուղղությամբ քաղաքականության, քայլերի մշակմանը՝ ապահովելու համար բարեվարք, հաշվետու և թափանցիկ, համայնքի բնակիչների իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեցող, գործադիր իշխանությունից՝ տեղական, համայնքային նշանակություն ունեցող խնդիրների լուծման հարցերում անկախ, ինքնուրույն տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը։ Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից՝ օրենքի պահանջին համապատասխան քննության առնել ինչպես Օձունի համայնքապետի նկատմամբ իրականացված բռնության դեպքը, այնպես էլ նույն համայնքապետի կողմից կամ ղեկավարությամբ ընտրակաշառքի բաժանման մասին տեղեկությունները:   

 

 Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք լրացնել ձեր տվյալները ԱՅՍՏԵՂ

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հանրային լրագրության ակումբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Համայնքների ֆինանսիստների միավորում

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Իրազեկ քաղաքացիների միավորում

 

Դիտումներ՝ 68

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????