????Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը,
????Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունը,
????ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը,
????հանրային վստահության վերականագնման, քաղաքական տարբեր ուժերի կողմից իրադարձությունների զարգացման, իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ շահարկումների ու տարածվող ապատեղեկատվության զոհը չդառնալու անհրաժեշտությունը՝
մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք.
1.առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում՝ իր բոլոր, հատկապես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործողությունների վերաբերյալ։ Վերջ տալ բացառիկ ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործելակերպին, երբ ՀՀ իշխանությունները ստորագրում են բախտորոշ փաստաթղթեր և հասարակությանը կանգնեցնում են այլևս կատարված փաստին դեմ հանդիման՝ զրկելով իրենց կյանքի ու կենսագործունեության կազմակերպման կանխատեսելիությունից, սահմանափակելով և վտանգելով Հայաստանի և Արցախի կապը, Հայաստանում և Արցախում մարդկանց անվտանգությունը:
2.հանրությանն իրազեկել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքացիների և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա:
3.արդյունավետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ, միջազգային իրավունքի հիման վրա ստեղծված ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի վերաբերյալ առարկայական բանակցություններ սկսելու ուղղությամբ:
4.անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել աշխատեցնելու համար միջազգային իրավունքի և նորմերի համաձայն գործող երկկողմ և բազմակողմ բոլոր մեխանիզմները, ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիներին և զինվորականներին վերադարձնելու ուղղությամբ: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներգրավել միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ), ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին:
09․01․2021 թ․
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն ՀԿ
Կանանց իրավունքների տուն ՀԿ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Անի Աղագյուլյան, իրավապաշտպան
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Երիտասարդական ավանգարդ ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Սոնա Մանուսյան
Քաղաքականության հետազոտական կենտրոն
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հասարակություն առանց բռնության ՀԿ
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
Սպիտակի հելսինկյան խումբ ՀԿ
«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ
«Սոցիոսկոպ» ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Անգել» ՀԿ
Տիգրան Ազատյան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Նոր սերունդ մարդասիրական» ՀԿ
Արազա ՀԿ
«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
????Taking into account the situation created in Armenia, Artsakh (Nagorno-Karabakh) and South Caucasus as a result of the statement made by Russia, Armenia and Azerbaijan on 9 November 2020 on ceasing destructive hostilities unleashed on 27 September 2020 by Azerbaijan against Nagorno-Karabakh with the support of Turkey and involvement of mercenary terrorists,
????the lack of objective information on alleged negotiations in Moscow regarding the future of Armenia and Artsakh, issues essential for its citizens,
????the fact of being in complete informative blockade by the RA Government,
????the necessity to restore public trust and not to become the victim of various speculations by different political forces and disinformation disseminated regarding the development of the events and changes of the situation,
we demand from the Government of Armenia:
1.To ensure maximum transparency and accountability in all its actions, in particular, actions on determining the borders between Artsakh (Nagorno Karabakh), Armenia and Azerbaijan. To put an end to the exclusive non-accountable and non-transparent way of working, when the RA authorities sign fateful documents and make the society face a fact already carried out by thus depriving them of the predictability of organizing their life and vital activity, as well as restricting and endangering the connection between Armenia and Artsakh and the security of people in Armenia and Artsakh.
2.To inform the public about all the possible documents to be signed jointly with Azerbaijan and Russia that immediately affect the security of citizens of Armenia and Armenians of Artsakh (Nagorno-Karabakh), as well as the territorial integrity and sovereignty of Armenia.
3.To take effective and necessary steps to restore the activity of the only legitimate Nagorno-Karabakh conflict regulation format formed based on the international law, i.e. OSCE Minsk Group, and to start substantive negotiations on the status of Artsakh (Nagorno-Karabakh).
4.To make all the necessary efforts to put into action all the bilateral and multilateral mechanisms operating in accordance with the international law and norms, and to return the citizens and servicemen of Armenia and Artsakh held captive in Azerbaijan. To solve this problem, it is necessary to involve international organizations (UN, CoE and OSCE), as well as OSCE Minsk Group Co-Chairs, that is, the USA, France and Russia.
09․01․2021
Analytical Centre on Globalization and Regional Cooperation
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
“Asparez” Journalists’ Club
“Shirak teachers’ union” SEC NGO
Women’s Rights House NGO
The Armenian Institute of International and Security Affairs – AIISA
Centre for Community Mobilization and Support
Ani Aghagyulyan, human rights activist
Armenian Progressive Youth NGO
Peace Dialogue NGO
Public Journalism Club (PJC)
Union of Informed Citizens
“Youth Vanguard” NGO
Media Diversity Institute
Sona Manusyan
Centre for Policy Studies
Transparency International Armenia
Women’s Resource Center, Armenia
Society Without Violence
EcoLur Informational NGO
Spitak Helsinki Group
Sose Womens Issues NGO
Socioscope NGO
Coalition to Stop Violence against Women
For Equal Rights NGO
Centre for Community Mobilization and Support
Angel NGO
Tigran Azatyan
Protection of Rights without Borders
New Generation Humanitarian NGO
Araza NGO
Compatriotic Union of ”Artsvabuyn Zeytun”
Law development and protection foundation
[:]