Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստանում շարունակվում է խախտվել երեխայի լսված լինելու իրավունքը

June 1, 2022

Հայտարարություններ | Սեփական

Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։

 

Կյանքի և զարգացման իրավունքները, խտրականության արգելքը, ինչպես նաև երեխայի լավագույն շահին առաջնահերթություն տալն առանցքային նշանակություն ունեն երեխայի համար։ 

 

Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեության խնդիրներից է։ Կազմակերպությունը, ընդգրկված լինելով երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատություններում դիտորդական խմբի կազմում, մշտադիտարկում է երեխաների իրավունքների պաշտպանվածության վիճակն այդ հաստատություններում։

 

Հայաստանում մտահոգիչ խնդիրներից է երեխայի լսված լինելու իրավունքը։ Հայաստանը 1992 թ․-ին վավերացրել է Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավուքների մասին կոնվենցիան, սակայն մինչ օրս Կոնվենցիայով ճանաչված հիմնարար իրավունքներից մեկը՝ երեխայի լսված լինելու իրավունքը, շարունակվում է լինել չիրացված կյանքի տարբեր ոլորտներում։ 

 

Մասնավորապես «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքով երաշխավորված չէ երեխայի լսված լինելու իրավունքն իր առողջությանը վերաբերող հարցերում։ Մինչ օրս ապահովված չէ բժշկական խորհրդատվության գաղտնիությունը  և առանց ծնողի համաձայնության բժշկական ծառայություններ ստանալը։ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն շեշտում է, որ բոլոր դեռահասներն, անկախ տարիքից, իրավունք ունեն, ցանկության դեպքում, օգտվելու գաղտնի բժշկական խորհրդատվությունից՝ առանց ծնողների կամ խնամակալների համաձայնության: Այս իրավունքը տարբերվում է որոշակի բժշկական միջոցառումների ընդունմանը համաձայնելու իրավունքից, և, հետևաբար, չպետք է ենթարկվի որևէ տարիքային սահմանափակման:

 

Հայաստանում խնդրահարույց են մնում նաև ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքների ապահովումը, մարմնական պատիժները շարունակվում են կիրառվել որպես դաստիարակության մեթոդ, իսկ խնամակալության և հոգաբարձության մարմինը շարունակում է մնալ անարդյունավետ երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու տեսանկյունից։ 

 

ՀՔԱՎ-ը հետամուտ է արձանագրված խնդիրների վերացմանը և երեխաների իրավունքների լիարժեք ապահովմանը Հայաստանում։

Դիտումներ՝ 153

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????