Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Լրացում՝ «Այսօր զորամասը իբր ինքնակամ լքած եւ անհետացած զինծառայողը գտնվում է զորամասում» հրապարակմանը

October 24, 2019

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, shamshyan.com կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Նշվել է նաեւ, որ ահազանգը ստացվել է զինծառայողի ազգականի կողմից: 

 

Քանի որ նյութում հիշատակված էր, որ զինծառայողը հաշվառված է Վանաձորում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կապ է հաստատել Վանաձորի զինկոմիսարիատի հետ, տեղեկացրել, որ shamshyan.com կայքում այդպիսի հրապարակում է եղել և խնդրել է տրամադրել որևէ հեռախոսահամար՝ դեպքի մանրամասները ճշտելու համար։

Մեզ հասանելի հեռախոսահամարով հաջողվեց կապ հաստատել Կարեն Ս. անունով զինծառայողի մոր՝ տիկին Անահիտի, եւ քրոջ հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ներկա պահին զինծառայողը գտնվում է իր ծառայության զորամասում: Ըստ նրանց հայտնած տեղեկությունների՝ իրենց որդին զորակոչվել է 2019 թ. հուլիսի 7-ին՝ առողջական խնդիրների առկայությամբ, որի պատճառով նախկինում երկու անգամ ստացել է տարկետում: Այնուամենայնիվ, առանց որեւէ բուժման, (մայրը հայտնեց, որ որդու հիվանդությունն անբուժելի է) Կարեն Ս.-ն զորակոչվել է զինված ուժեր: Մայրը հայտնեց, որ ծառայության հենց սկզբից առողջական խնդիրների պատճառով նաեւ խնդիրներ է ունեցել հրամանատարության հետ (այս մասին ծնողը տեղեկացել է ռազմական ոստիկանության աշխատակիցներից), քանի որ չեն հավատացել, որ զինծառայողի մոտ կա որեւէ առողջական խնդիր, մեղադրել են «ձևեր անելու՝ սիմուլյանտության» մեջ, չնայած պարբերաբար տեղափոխվել է հոսպիտալ, նաեւ ենթարկվել վիրահատության՝ մեկ այլ առողջական խնդրի կապակցությամբ: Հերթական անգամ՝ հոկտեմբերի 19-ին, ուրբաթ օրը, զինծառայողին զորամասից տեղափոխել են Երևանի Կենտրոնական կինիկական զինվորական հոսպիտալ։ Այնտեղ, ըստ զինծառայողի քրոջ խոսքերի, եղբորը պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել։ Նման վերաբերմունքից դժգոհ լինելով՝ զինծառայողը չի սպասել հետազոտությանը և լքել է հոսպիտալը՝ գնալով Երևանում բնակվող հարազատներից մեկի տուն։ Նույն օրը, սակայն, հարազատները զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ, որտեղից նրան արդեն ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցները տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, իսկ այնտեղից՝ զորամաս: Ընդ որում, ինչպես մայրն է տեղեկացնում, զինծառայողին առանց հետազոտության ուղարկել են զորամաս՝ որպես տույժ:  Այժմ Կարեն Ս.-ն գտնվում է զորամասում։ Նրա մոտ առողջական խնդիրները շարունակվում են, մասնավորապես՝ առկա է մարսողության խնդիր, (ըստ մոր խոսքերի` կերածը փսխում է), ինչպես նաև առկա է հաճախակի արյունահոսություն քթից և բերանից, որից էլ մշտապես գանգատվել է զինծառայողը:

 

Լրացում։ Նյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ կապ է հաստատել Գ․ Շամշյանը և տեղեկացրել, որ Կարեն Ս․-ն և shamshyan.com հրապարակման մեջ ներկայացրած զինծառայողը տարբեր անձինք են։ Գ․ Շամշյանի փոխանցմամբ՝ այն, ինչ ներկայացված է  shamshyan.com-ում, համապատասխանում է իրականությանը․ այդ զինծառայողին շարունակում են որոնել։

Դիտումներ՝ 1383

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????