Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ապահովել իր ընտրած փաստաբանի հասանելիությունը՝ ազատությունից զրկվելուց անմիջապես հետո, փաստաբան տրամադրել նաև խոցելի խմբերի թվին պատկանող վկաներին ու տուժողներին

December 17, 2019

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կարծիքն ու առաջարկությունները

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է կարծիք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ։

 

Նախագիծը հանրային քննարկման է դրվել 2019 թ․ նոյեմբերի 8-ին։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերլուծել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի դրույթների համապատասխանությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին և առաջարկներ ներկայացրել փաստաբանի մատչելիության իրավունքի, մեղադրյալի, վկայի, տուժողի իրավունքների, ինչպես նաև անձնական անձեռնմխելիության երաշխիքների ապահովման վերաբերյալ։

 

Նախագծի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կարծիքը կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ Ազգային ժողով։

 

Առաջարկվել է նախագծում ամրագրել, որ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքն անխախտելի է, և որ անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարացնելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ։

 

Ինչպես նաև առաջարկվել է ամրագրել, որ ազատությունից զրկելու դեպքում անձին, բացի ազատությունից զրկելու պատճառների և մեղադրվելու դեպքում՝ մեղադրանքի մասին տեղեկացնելուց, դա արվի ընտրված պաշտպանի կամ փաստաբանի ներկայությամբ։ Իսկ անգործունակ ճանաչված անձանց և անչափահասներին քննչական և դատավարական գործողությունների մասնակցելու դեպքում պարտադիր մասնակից դարձնել նրանց օրինական ներկայացուցիչներին։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել է խոցելի խմբերի թվին պատկանող վկաների և տուժողների համար ևս սահմանել պետության կողմից իրավական աջակցություն տրամադրելը՝ քննչական մարմնի վրա դնելով փաստաբան ներգրավելու պարտականություն։ Ինչպես նաև նախագծում կանոնակարգումներ նախատեսել իր ընտրած փաստաբանի միջոցով պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն և պաշտպանություն ստանալու մասին։

 

Առաջարկվել է մեղադրյալի համար նախատեսված բոլոր վերաբերելի իրավունքները և պարտականությունները ձեռքբերելն ու վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր դարձնել ոչ թե նախագծով առաջարկվող՝ ձերբակալված անձին ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից, այլ անմիջապես հետո՝ համաձայն ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների։ 

 

Ձերբակալված անձի իրավունքների մեջ ներառել նաև փաստաբանի հետ հաղորդակցվելու իրավունքը։

 

Փոփոխություններ են առաջարկվել նաև փորձագիտական եզրակացության, Վճռաբեկ դատարանի մատչելիության, քրեական վարույթների միացման ու անջատման, ընթերակաների ներգրավման, համեմատական հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ դրույթների, ինչպես նաև վարույթի շրջանակում անձի նկատմամբ բռնություն կիրառելն ու անօրինական գործողությունների միջոցով տեղեկություններ ստանալն արգելող դրույթների մասով։ Առաջարկներ են ներկայացվել նաև օրենքի նախագծում օգտագործված խտրական եզրույթները փոխարինելու մասին։

 

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1018

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????