Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Դատապարտու՛մ ենք ՀՀ Կառավարության անհեռատես և անպատասխանատու քայլերը․ համատեղ հայտարարություն

2022 թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ և տասնյակ սպանվածներ` ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:

2022 թ. հունվարի 5-ին նախագահ Տոկաևի կողմից բանավոր դիմում է ներկայացվել ՀԱՊԿ` իրավիճակը հաղթահարելու նպատակով աջակցության ակնկալիքով:

Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց զինված ուժեր ուղարկել այդ երկիր, և դրա մունետիկը եղավ տվյալ պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ խորհրդի որոշումը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և պաշտոնական սոցիալական հարթակներում՝ ասոցացնելով նման որոշումը Հայաստանի Հանրապետության հետ։ Արդեն իսկ կան նախանշաններ, որ Հայաստանը նախապատրաստում է զորք ուղարկել Ղազախստան՝ ներքաղաքական գործընթացներին ներգրավվելու նպատակով։ Մինչդեռ նույն ՀԱՊԿ-ը ոչ մի գործնական քայլ չարեց Հայաստանի Հանրապետության դեմ արտաքին ագրեսիան վերացնելու ուղղությամբ։

2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը և կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետությունների ընտանիքում գտնվելու նրա մտադրությունը։

ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Ղազախստանի ներքին գործերին միջամտելը՝ այդ երկրի բնակչության արդարացի ցասման դեմ գործողություններին և մարդու իրավունքների հնարավոր խախտումներին մասնակցությամբ, զգալի և անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին՝ իր համապատասխան հետևանքներով։ Մյուս կողմից այն ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծելու Ղազախստանի և նաև հարակից երկրների բազմահազար հայության համար, ընդ որում՝ զարգացման ցանկացած սցենարի պարագայում։

Որևէ երկրի ժողովուրդ ինքը պետք է ընտրի իր իշխանություններին, և ոչ մի այլ երկիր չունի լեգիտիմ իրավունք խառնվելու ներքաղաքական կյանքին։ Հայաստանի զինված ուժերը այսօր իրենց առաքելությունն ունեն մեր երկրի սահմանների պաշտպանության գործում և չպետք է ի սպաս դրվեն Հայաստանի անվտանգության սպառնալիքներին անտարբեր և Արցախում էթնիկ զտումը ողջունող օտար բռնապետների շահերին։

Դատապարտու՛մ ենք ՀՀ Կառավարության անհեռատես և անպատասխանատու քայլերը։

Պահանջում ենք ՀՀ Կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։

Պահանջու՛մ ենք ՀՀ Կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնություների աջակցման կենտրոն ՀԿ

Հայաստանի կանանց նախաձեռնություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի

Protests that erupted in Kazakhstan on 2 January 2022 against the spike in liquefied gas price spread across the country and turned into a national movement against the dictatorial regime.  According to official information, more than 300 people have been injured, and several dozen police officers and protesters have died. Hundreds of protesters have been detained without basic human rights guarantees. A state of emergency was declared in a number of towns of the country and State of Alma-Ata.  

 

On 5 January 2022, President Tokayev orally appealed to CSTO, requesting assistance to overcome the situation.

 

On the same day, the CSTO Collective Security Council decided to send armed forces to that country, and its messenger was Armenia’s leader Nikol Pashinyan – acting chairperson of CSTO Collective Security Council – who published CSTO Council’s decision on the RA Prime Minister’s official website and official social platforms by thus associating such a decision with the Republic of Armenia. There are already signs that Armenia is going to send troops to Kazakhstan in order to get involved in internal political processes. Whereas, the same CSTO took no practical step to eliminate external aggression against the Republic of Armenia.

 

In 2018, the people of Armenia rejected dictatorship and chose the path of strengthening democracy. It is possible that the Armenian Government is being used by a club of authoritarian countries due to the state’s vulnerable security situation. Nonetheless, this will in no way justify their short-sighted behavior and will call into question their intention to be in the family of democratic states.  

 

Interfering with Kazakhstan’s internal affairs by participating in actions against that country’s resident’s justified anger and possible violations of human rights will cause significant irreversible damage to Armenia’s international reputation, with the relevant consequences ensuing. On the other hand, it will generate an extremely dangerous situation for thousands of Armenians residing in Kazakhstan and neighboring countries in any scenario of development. 

 

A country’s people are to choose their authorities themselves and no other country has a legitimate right to get involved in their inter-political life. Today, Armenia’s Armed Forces have their mission in protecting our country’s borders and should not serve interests of foreign dictators, who were indifferent to Armenia’s security threats and welcomed ethnic cleansing in Artsakh.

 

We denounce the RA Government’s short-sighted and irresponsible steps. 

 

We demand from the RA Government to be reasonable in their decisions and refrain from endangering Armenia’s reputation, appearing in the status of an occupant and not to endanger the fate of ethnic Armenians in Kazakhstan. 

 

We demand from the RA Government to refrain from sending military formations to Kazakhstan. 

  1. Transparency International Anti-Corruption Center

  2. Centre for Community Mobilization and Support NGO

  3. Peace Dialogue NGO

  4. Protection of Rights Without Borders NGO

  5. Perspective Development Center NGO

  6.  “For Equal Rights” Educational Center NGO

  7. Research Center for Human Rights NGO

  8. Helsinki Citizens’ Assembly Vanadzor Office

  9. “Free Citizen” Civic Initiatives Support Center NGO 

  10. Armenian Women’s Initiative

  11. Journalists’ Club Asparez

  12. Helsinki Association human rights NGO

  13. Union of Informed Citizens

  14. Restart Scientific-Educational Foundation

  15. Public Journalism Club 

  16. Media Initiatives Center

  17. Non-Discrimination and Equality Coalition

  18. Law Development and Protection Foundation

  19. PINK human rights NGO

  20. Gayane Shagoyan, RA citizen

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր