Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Երբ ռեկտորը դատի է տալիս նախարարին, ուրեմն ամեն ինչ ճիշտ ճանապարհով է գնում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ռեկտորը դատի է տալիս նախարարին, ուրեմն ամեն ինչ ճիշտ ճանապարհով է գնում:

 

Պատկերացնո՞ւմ եք, պետական որևէ բուհի ռեկտոր մինչ հեղափոխությունը համարձակվեր դատի տալ կառավարության նախարարին…

 

Ամենավառ երազում անգամ չէր համարձակվի պատկերացնել նման քայլի մասին:

 

Սա վկայում է, որ չկա կոռուպցիա այս մակարդակի հարաբերություններում, չկա վարչական պարտադրանքին անվերապահորեն ենթարկվելու փաստ…

 

Շատերի համար, գուցե, սենսացիա է, դե, բնականաբար, դեռ գտնվում են մինչհեղափոխական հոգեվիճակում և մտածելակերպի մեջ:

 

Մինչդեռ, բնական սովորական ժողովրդավարական պետությանը բնորոշ իրավական ընթացակարգ է»:

 

 

kentron.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ