Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակում եմ ահազանգ ստանալ Դիլիջանի 2-րդ դպրոցում (տնօրեն Մ.Մեջինյան) աշակերտների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:
Ցավոք, ահազանգողը չի համարձակվում հրապարակավ հանդես գալ՝ վախենալով իր երեխայի նկատմամբ հնարավոր ավելի վատ վերաբերմունքի պատճառով:
Սա այն եզակի դեպքերից է, երբ մարդն, ըստ էության, մնացել է մեն միայնակ իր խնդիրների հետ, և վախենում է հրապարակավ հանդես գալ՝ խուսափելով հնարավոր վատ վերաբերմունքից թե' իր, թե' իր երեխայի նկատմամբ, բայց միաժամանակ վիճակը չի փոխվում.
Անչափ նման է քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդու վիճակին, բայց ստիպված եմ այս կերպ ահազանգել:
Պարոն Տավուշի մարզպետ, պարոն Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ, ի վերջո այցելե՛ք Դիլիջանի այս դպրոցը, իրականացրե՛ք Ձեր լիազորությունները և ուսումնասիրություն կատարեք այս ահազանգի հետքերով»: