Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մեկնարկել է «Իրավաբանական կլինիկա 2022» ծրագիրը

July 13, 2022

Իրավաբանական կլինիկա | Նորություններ

«Իրավաբանական կլինիկա 2022»-ն անցկացվում է նախորդ փուլերի մասնակիցների շրջանում՝ խորացնելով նրանց գիտելիքները հատկապես ՄԻԵԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ

 

«Իրավաբանական կլինիկա 2022» ծրագիրը մեկնարկել է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը։ Ծրագրի այս փուլում ներգրավված են 10 մասնակիցներ՝ Լոռու, Շիրակի, Արարատի մարզերից ու Երևանից։ 

 

Դասընթացները վարում են փորձագետներ Արա Ղազարյանը, Կարեն Թումանյանը, Արաքս Մելքոնյանը, Հասմիկ Հարությունյանը, Դավիթ Գյուրջյանը և Գենյա Պետրոսյանը։ 

 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ծրագիրն անցկացնում է 2013 թ-ից, ծրագրի  շրջանակներում վերապատրաստվել են ավելի քան 100 իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում։

 

Հաշվի առնելով կլինիկայի շրջանավարտների կարծիքները և գնահատելով արդեն ունեցած արդյունքները՝ այս փուլի ուսումնական ծրագիրը կազմվել է մասնակիցների գիտելիքները խորացնելու, հստակ, նեղ մասնագիտական հմտություններ ձևավորելու նպատակով՝ հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ընթացակարգերի վերաբերյալ։  

 

Այդ իսկ պատճառով  ծրագիրն այս անգամ իրականացվում է ոչ թե ուսանողների, այլ՝ «Իրավաբանական կլինիկա» ծրագրով  վերջին տարիներին վերապատրաստված մասնակիցների համար՝ մարդու իրավունքների և ազատությունների խորացված ուսուցման նպատակով։ Վերոհիշյալ թեմաների ընտրությունը նպատակ ունի իրազեկելու իրավունքների խախտումների, դրանց վերաբերյալ Եվրոպական դատարանի պրակտիկայի, առկա խնդիրների մասին։  

 

Տեսական խորացված փուլը վերաբերվում է հիմնականում կոնկրետ  իրավունքի պաշտպանության մեխանիզմներին և առանձնահատկություններին, այդ իրավունքի պաշտպանության բոլոր հնարավոր ձևերին և մարտավարության մշակմանը։ Հաջորդ՝ գործնական փուլում մասնակիցները ծրագրում ներգրավված փորձագետների հետ կաշխատեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված դիմում պատրաստելու ընթացակարգերի վրա։ 

 

Դիտումներ՝ 501

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????