Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եղեգնուտ գյուղի 89-ամյա բնակիչը ահազանգում է նախկին գյուղապետի ապօրինությունների մասին

December 29, 2019

Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Տեսադարան

ՀՔԱՎ գրասենյակ է դիմել Եղեգնուտ գյուղի 89-ամյա բնակիչ Լենտրուշ Կոստանյանը և ներկայացրել մի շարք հաղորդումներ հանցագործության մասին:

 

Գյուղի տարեց բնակիչը ներկայացնում է տվյալներ՝ գյուղի նախկին գյուղապետ Միշա Հովհաննիսյանի ապօրինությունների մասին, մասնավորապես՝ 24 մլն. դրամի անհետացման, որը նախատեսված է եղել գյուղի խմելու ջրի համակարգի կառուցման համար: Այդ գումարն անհետացել է, իսկ գյուղի համար նորմալ ջուր ունենալը դեռ խնդիր է: Սրանից բացի՝ գյուղապետն իր եղբորը ձևակերպել է որպես ջրի աշխատող, որը աշխատավարձ է ստացել համայնքի բյուջեից՝ ոչինչ չանելու համար: Դպրոցի տնօրենը նույնպես թույլ է տվել չարաշահումներ, ձևակերպել մի քանի պահակների, որոնք, Կոստանյանի խոսքով, անգամ դպրոցի դուռ չեն բացել: Տասնյակ տարիներ գյուղում գումարներ են յուրացվել, ու իրավապահ մարմինները աչք են փակել դրա վրա: Նա կասկածներ ունի, որ գյուղապետը միայնակ չէր անի այդ չարաշահումները, այլ՝ նախկին մարզպետի ու ոստիկանապետի իմացությամբ ու հովանավորությամբ: Գյուղն այժմ նոր գյուղապետ ունի:

 

Կոստանյանը ՀՔԱՎ գրասենյակին պատմել է նաև տարիներ առաջ տեղի ունեցած ապօրինությունների մասին, որ թույլ է տվել ոստիկանությունն իր հանդեպ՝ ստիպելով նախագահական ընտրություններին քվեարկել իրենց նախընտրելի թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին:

 

Դիտումներ՝ 1543

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????