0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ

June 24, 2020

COVID-19 | Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Դեռևս 2019 թվականին աշխատանքային իրավունքների  պաշտպանության ոլորտում ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրել էր մի շարք խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, աշխատավայրում գործատուի կամ այլ աշխատակիցների կողմից գործատուի կողմից խտրականության դրսևորումները, աշխատանքից անհիմն ազատումները, չհիմնավորված կարգապահական տույժերի կիրառումները, գործատուի կողմից աշխատավարձի սխալ հաշվարկը, վերջնահաշվարկի չկատարումը, աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին սահմանված կարգով աշխատողին չծանուցելը, աշխատողի առողջությանը պատճառված վնասը չհատուցելը։

 

Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրները թույլ են տալիս փաստելու, որ նման խախտումները ՀՀ-ում կրում են շարունակական և համակարգային բնույթ, որոնք պայմանավորված են ինչպես ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին ազգային օրենսդրության դրույթների անհամապատասխանությամբ, ազգային օրենսդրության մեջ տարընկալման տեղիք տվող դրույթների առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովող իրավական բավարար մեխանիզմների բացակայությամբ։

 

Աշխատանքային օրենսդրության մեջ առկա խնդիրների և դրանց լուծման անհրաժեշտությունը դրսևորվեց նաև COVID-19 համավարակի տարածման պայմաններում, երբ համավարակի տարածմամբ պայմանավորված աշխատանքային իրավունքների ոլորտում ի հայտ եկած նոր խնդիրները վեր հանեցին օրենսդրական բացթողումները և ընդգծեցին դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը։

 

Իշխանությունները տարիներ շարունակ անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների՝ որպես մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ձևավորման ուղղությամբ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է առաջարկություններ, որոնք կազմվել են միջազգային փաստաթղթերի, ազգային օրենսդրության, տեղական և միջազգային կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև կազմակերպության կողմից վարվող դատական և արտադատական գործերի շրջանակներում վերհանված խնդիրների հիման վրա։

 

Արձանագրված խնդիրներն ու դրանց վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին։

 

 

Դիտումներ՝ 528

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը