0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Քրեական գործի վարույթում միայն հանրային ծառայողների սոցիալական ապահովության երաշխավորման օրենսդրական փոփոխության առաջարկությունը խտրական է

March 5, 2021

Գործունեություն | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և  «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։  

 

Առաջարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման հնարավորություն սահմանել նաև հանրային ծառայող չհանդիսացող աշխատող անձանց համար, սակայն իրավունքի պաշտպանության առավել նվազ երաշխիքներով։ 

 

Աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) դեպքում Նախագծով սոցիալական ապահովության երաշխիքների տրամադրման հարցում դրսևորվել է տարբերակված մոտեցում հանրային ծառայողների և հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց միջև։ Մասնավորապես` հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում վճարվում է ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում, իսկ հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց դեպքում հատուցում սահմանված չէ։ 

 

Նախագծի հիմնավորման և առաջարկվող կարգավորման պայմաններում ստացվում է, որ պետությունը կարևորում է միայն հանրային ծառայողների սոցիալական բարեկեցությունը, ինչն անընդունելի է և խտրական։ Հարկ է նշել, որ Նախագծով նախատեսված կարգավարումները խնդրահարույց են ոչ միայն խտրականության արգելքի, այլ նաև օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից։ Կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայության մեջ չգտնվող անձինք կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայողների նկատմամբ գտնվում են համեմատելի իրավիճակում, հանդիսանում են մշտական ռեզիդենտ, վճարում են հարկեր՝ այդպիսով նպաստելով սոցիալական ապահովության համակարգի ֆինանսավորմանը, ինչից էլ բխում է, որ օրենսդրական նման կանոնակարգումը խտրական է։

 

Ի համեմատություն հանրային ծառայողների՝ հանրային ծառայության մեջ չգտնվող կասկածյալների և մեղադրյալների նկատմամբ աշխատանքային լիազորությունների կասեցման դեպքում սոցիալական երաշխիքների՝ հատուցման վճարման կարգ չամրագրող նորմը խտրական է, ուստի՝ Նախագծով կամ պետք է նախատեսվի բոլոր աշխատողների ամսական հատուցման հնարավորություն, կամ էլ առհասարակ չնախատեսվի։

 

ՀՔԱՎ-ը առաջարկում է 

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման դեպքում աշխատավարձի վճարման միատեսակ հնարավորություն՝ անկախ հանրային ծառայության մեջ գտնվելու հանգամանքից, 

♦Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսել դրույթ, համաձայն որի՝ աշխատողը կարող է օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից։

 
Դիրքորոշումն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ
Դիտումներ՝ 76

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????