Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կարծիք «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

January 10, 2023

Հրապարակումներ

04.11.2022 թ.-ին Ազգային ժողով է ներկայացվել «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից և մինչև խորհրդարան ներկայացնելը դրվել է հանրային քննարման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ՝ նաև Հարթակ)։ 

Հարթակում հանրային քննարկման փուլում մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ) Նախագծի առնչությամբ ներկայացրել են փորձագիտական կարծիք՝ հիմնված միջազգային փորձի ուսումնասիրության վրա՝ առաջարկելով դրանում կատարել մի շարք փոփոխություններ։ Հեղինակի կողմից ընդունվել են ներկայացված առաջարկություններից երկուսը՝ մասնակի, այն է՝ տարբեր աստիճանի գաղտնիություն ունեցող տեղեկությունների պահպանման ժամկետների տարբերակումը (Նախագծի սկզբնական խմբագրությամբ սահմանվել է 30 տարվա պահպանության ժամկետ բոլոր գաղտնիության աստիճանների տեղեկությունների համար) և գաղտնագրման ոչ ենթակա տեղեկությունների ցանկի հստակեցումն ու ընդլայնումը։ Ընդ որում, Ազգային ժողով ներկայացված Նախագծի խմբագրության մեջ ինկորպորացված չէ ընդունելի համարված վերը նշված առաջարկություններից երկրորդը։

Նկատի ունենալով այն, որ Նախագիծը մի շարք ասպեկտներով չի համապատասխանում առաջադեմ միջազգային փորձին և չափանիշներին, ինչպես նաև պարունակում է տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակման ռիսկեր՝ առաջարկում ենք վերանայել դրանում տեղ գտած մի շարք իրավակարգավորումներ և ըստ այդմ վերախմբագրել իրավական դրույթները։ 

Նախագծի ուսումնասիրությամբ վեր հանված հիմնական խնդիրների մասին կարող եք կարդալ՝ ներբեռնելով փաստաթուղթը։

Կարծիքը ստորագրած կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ 

Դիտումներ՝ 34

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????