Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

April 1, 2025

Legislative Proposals | Legislative Proposals and Analysis

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2025թ․ մարտի 25-ին ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ և 27․03․2025թ․ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

 

Նախագիծը մշակվել է ձերբակալված անձանց բժշկական զննության իրավունքի ապահովման հետ կապված խնդիրները կարգավորելու, ազատությունից զրկված անձանց նկատմամբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությամբ:

 

Դրական գնահատելով ներպետական օրենսդրությունը Ստամբուլյան արձանագրությանը մոտարկելու Նախագծի կարգավորումները՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի բացահայտման և արձանագրման նպատակով առաջարկում ենք ի թիվս Նախագծի կարգավորումների՝ սահմանել նաև, որ «Ձերբակալված կամ կալանավորված անձը ենթարկվում է բժշկական զննության (…) 5) ձերբակալված անձնին արգելանքից և կալանավորված անձին կալանքից ազատելիս»։

 

Արգելանքից կամ կալանքից ազատելիս պարտադիր բժշկական զննության անցկացումը նպատակ ունի փաստաթղթավորել ազատությունից զրկելու ընթացքում անձի նկատմամբ վատ վերաբերմունքի կամ ազատությունից զրկելու ընթացքում և/կամ պատճառով ստացած վնասվածքների կամ հիվանդությունների առկայության փաստը՝ հետագայում հեշտացնելով պատճառահետևանքային կապի հաստատումը։ Ընդ որում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բժշկական զննության անձը ենթարկվում է նաև ձերբակալվածներին պահելու վայր կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս, ազատ արձակելուց անմիջապես առաջ նման զննության անցակցումը հնարավորություն կտա հաստատել ազատությունից փաստացի զրկված լինելու ընթացքում հիվանդության կամ վնասվածքի ծագման փաստը, ըստ այդմ նպաստելով խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ գործերի քննությանը։

 

Հարկ է նշել, որ ազատ արձակվելուց անմիջապես առաջ բժշկական զննության կարգավորումներ գործում են քրեակատարողական հիմնարկներից ազատությունից զրկված անձանց արձակվելու դեպքում։ Մասնավորապես․

 

Ազատությունից զրկված անձին ազատ արձակելու նախապատրաստական ընթացակարգը ներառում է բժշկական զննությունը՝ համաձայն Եվրոպական քրեակատարողական կանոնների 33․6-րդ հոդվածի1, բայց այնպես, որ զննության ժամանակը թույլ տա այս ընթացակարգը պատշաճ կերպով իրականացնել: Ազատությունից զրկված անձին ազատ արձակելիս գաղտնի բժշկական եզրակացության տրամադրումը, որին անձը կհետևի ազատ արձակվելուց հետո սեփական առողջության մասին հոգալու համար ունի հատուկ կարևորություն հատկապես թմրամիջոցներից կախվածություն ունեցող ազատությունից զրկված անձանց փոխանցված բժշկական տեղեկատվության թմրանյութի մահացու դոզայի չափի բարձր ռիսկի մասով, եթե թմրամիջոցների օգտագործումը վերսկսվի ազատվելուց հետո։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում ավելացնել 5-րդ կետ հետրյալ բովանդակությամբ․ «5) ձերբակալված անձնին արգելանքից և կալանավորված անձին կալանքից ազատելիս»։

 

 

 

 

views: 12

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color