Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իրավաբանական կլինիկա-2019»-ի մասնակիցները իրավախորհրդատվություն կտրամադրեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած անձանց

July 10, 2019

Գործունեություն | Իրավաբանական կլինիկա | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Նորություններ

Այս տարվա փետրվարից մեկնարկել է «Իրավաբանական կլինիկա-2019» 7-ամսյա ծրագիրը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունների բարձրացման այս ծրագիրն իրականացնում է 2013 թ․-ից։ Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են շուրջ 70 երիտասարդ իրավաբաններ։ Նրանց մի մասը կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում։

 

Իրավաբանական կուրսերի ուսանողներն ու շրջանավարտները «Իրավաբանական կլինիկային» դիմելիս ակնկալում են բարելավել հատկապես գործնական հմտությունները, որովհետև ինչպես նրանք են ասում, բուհում ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու շատ քիչ հնարավորություններ են ունենում։ «Կլինիկայի» շրջանակում նրանք նախ անցնում են տեսական փուլ, որում գիտելիքներ են ստանում մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Իսկ «Իրավաբանական կլինիկա-2019»-ի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ստանում նաև հաշմանդամություն ունեցող և ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին։

 

Այս տարի ծրագրի շրջանակում ընտանեկան բռնության թեմայով դասընթաց վարեց նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

 

 

Նուշիկ Տեր-Մովսիսյանը «Իրավաբանական կլինիկային» մասնակցում է արդեն 2-րդ անգամ առաջին անգամ դիմել է 1-ին կուրսում, հիմա 4-րդ կուրսում է։ Ծրագրին 2-րդ անգամ դիմելու պատճառը դրա արդյունավետությունն ու որակն է։ «Հետաքրքիր էր հասկանալ ինչպես է փոխվել ծրագիրը այս տարիների ընթացքում և կարող եմ նշել, որ միայն դրական փոփոխություններ են եղել», -ասում է Նուշիկն ու ավելացնում,-«Ծրագիրը պրակտիկ իրավաբանների, փաստաբանների հետ շփվելու, նրանց հետ աշխատելու հնարավորություն է տալիս»։

 

 

Տաթևիկ Անտոնյանը բուհն ավարտել է 6 տարի առաջ և նշում է, որ գիտելիքները թարմացնելու, վերհիշելու կարիք ուներ։ «Իրավաբանական կլինիկայում» ոչ միայն այդ հնարավորություն է ունեցել, այլև ստացել է նոր գիտելիքներ ու գործնական փուլում հասցրել է կիրառել դրանք։ Հիմա նա իրեն ավելի մրցունակ մասնագետ է համարում։

 

Դավիթ Մկրտումյանն ու Մերի Կարապետյանը ուսանողներ են։ Նրանք ևս մատնանշում են բոլոր տարիների «Իրավաբանական կլինիկաների» մասնակիցների այն պնդումները, որ բուհում գիտելիքները տեսական են և նման ծրագրերը ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու տեսանկյունից ուղղակի անհրաժեշտություն են։

 

Ծրագրի գործնական մասում մասնակիցներն աշխատում են փաստաբանների ղեկավարությամբ, սովորում են իրավաբանական փաստաթղթեր կազմել, ուսումնասիրում են ազգային օրենսդրության փոփոխությունները, մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը, մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները:

 

Ծրագրի մասնակիցները իրավախորհրդատվություն կտրամադրեն կազմակերպություն դիմած անձանց, մարդու իրավունքների վերաբերյալ հանդիպումների և իրավախորհրդատվությունների կմասնակցեն  ՀՀ մի քանի մարզերում։

 

Մինչ այդ նրանք պրակտիկայի ղեկավարի ղեկավարությամբ իրավախորհրդատվություն կտրամադրեն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում։

 

Իրավախորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ք Վանաձոր, Տիգրան Մեծի 59 հասցեով կամ զանգել 0322 4 22 68, 094 04 22 68 հեռախոսահամարներով աշխատանքային օրերին՝ ժամը 9։30-18։30։

 

Դիտումներ՝ 1990

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????