Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իրավաբանական կլինիկա-2019» ծրագրի շրջանակում ընտանեկան բռնության թեմայով դասընթաց վարեց Զարուհի Հովհաննիսյանը

May 13, 2019

Գործունեություն | Իրավաբանական կլինիկա | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կարողությունների զարգացում | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «Իրավաբանական կլինիկա-2019» ծրագրի տեսական դասընթացների փուլն արդեն ավարտվում է։

 

Տեսական փուլում ծրագրի մասնակիցները գիտելիքներ են ստանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, այլև ընտանեկան բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ:

 

2019թ․ մայիսի 10-ին «Իրավաբանական կլինիկայում»  «Ընտանեկան բռնություններ, դրանց տեսակները և արտահայտման ձևերը», «Ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավական աջակցության հնարավորությունները» թեմաներով դասընթաց վարեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Մասնակիցները ակտիվորեն քննարկեցին թեմաները, հարցեր ուղղեցին Զ․ Հովհաննիսյանին։

 

 

Շուտով կսկսվի ծրագրի երկորդ՝ գործնական փուլը, որի շրջանակում մասնակիցները կկիրառեն ստացած գիտելիքները, այդ թվում՝ իրավախորհրդատվություն կտրամադրեն թիրախ խմբերի ներկայացուցիչների Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ կանցկացնեն այդ համայնքների 15-18 տարեկան պատանիների համար:

 

«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրականացվում է 2013 թ.-ից:

 

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 70 իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում:

 

Դիտումներ՝ 1639

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????