Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փաստաբաններ ողջ աշխարհից ԱՄՆ-ին կոչ են անում վերագործարկել Գլոբալ Մագնիտսկու ակտը՝ Ուկրաինայում շարունակվող վայրագությունների և մարդու իրավունքների ճգնաժամի համատեքստում

March 24, 2022

Համատեղ | Հայտարարություններ

Խիստ մտահոգվելով Ուկրաինայում շարունակվող վայրագությունների և մարդու իրավունքների ճգնաժամի կապակցությամբ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, և փաստաբաններ նամակով դիմել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, Սենատի մեծամասնության առաջնորդ Չաք Շումերին, փոքրամասնությունների առաջնորդներ Քևին Մքարթիին և Միտչ Մքոնելին։ Նրանք կոչ են արել աջակցել 2016թ․-ի Գլոբալ Մագնիտսկու ակտը վերահաստատելու միջոցով այս և այլ խախտումների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ջանքերին։ 

 

Փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայի ներխուժումից ի վեր, մենք ականատես ենք եղել և լսել ենք վկայություններ առ այն, թե ինչպիսի սարսափների են ենթարկվում խաղաղ բնակիչները։ Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ Ուկրաինայում սպանվել են ավելի քան 953 և վիրավորվել ավելի քան 1,557 խաղաղ բնակիչներ, հիմնականում պայթուցիկ զենքերից, հրթիռային և օդային հարվածներից։ Քաղաքներում քաղաքացիական տարածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, Ռուսաստանի հարվածների թիրախն են եղել, և արդյունքում ավելի քան 3․5 միլիոն մարդ տեղահանվել է որպես փախստական։ Կան նախնական՝ դեռևս չհաստատված տեղեկություններ, որ ռուս զինվորները բռնաբարում և սեռական բռնության են ենթարկում ուկրաինացի կանանց և աղջիկներին, և կա խիստ մտահոգություն, որ տեղահանված անձինք, հատկապես՝ առանց ուղեկցության երեխաները, կհայտնվեն մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների ձեռքում։ Ռուսական ուժերը առևանգել են ուկրաինացի մի քանի քաղաքապետերի և քաղաքային իշխանությունների աշխատակիցների, կան  նաև լրագրողների և ակտիվիստների անհետացման մասին տեղեկություններ: Կոնֆլիկտի ընթացքում սպանվել է չորս լրագրող։ Մինչ այս վայրագությունները շարունակվում են ծավալվել, կոչ ենք անում Կոնգրեսին գործողություններ ձեռնարկել՝ պահպանելու և ամրապնդելու Գլոբալ Մագնիտսկու Ակտը (որի ժամկետը լրանում է այս տարի)՝  ապահովելու, որ ԱՄՆ-ի կառավարությունը կարողանա արագ արձագանքել և պատասխանատվության ենթարկել այսպիսի խախտումներ կատարողներին։ Ավելի քան չորս տարի Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները եղել են ԱՄՆ-ի՝ ողջ աշխարհում վայրագությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների դեպքերի արձագանքման առանցքային մաս, այդ թվում՝ Չինաստանի խախտումները Սինզյանում ույղուրների դեմ, ռազմական հարձակումներ ռոհինջաների դեմ Մյանմարում և Տիգրայի բնակչության վրա, վայրագ աշխարհազորայիններ Իրաքում, Լիբիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Ակտը խթանել է նաև նման օրենսդրություն Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Եվրոպական Միությունում և Ավստրալիայում՝ ստեղծելով հիմք ձևավորվող գլոբալ կոնսենսուսի և պատժամիջոցների ավելի արդյունավետ ու լայն կիրառման համար: 

 

Թրամփի վարչակազմի՝ 2017թ․-ի թիվ 13818 հրամանը Գլոբալ Մագնիտսկու Ակտի՝ այս և այլ խախտումներին արձագանքելու նման հզոր և արդյունավետ գործիք դառնալու մեծագույն գործոնն է եղել, և ստեղծել է Գլոբալ Մագնիտսկու Ակտի համար կիրառելի չափանիշներ։ Վերոնշյալ հրամանը հնարավոր է դարձրել պատժամիջոցներ կիրառել «մարդու իրավունքների լուրջ խախտումների» դեպքում և ընդլայնել օրենքում ընդգրկված խախտումների շրջանակը՝ այնտեղ ներառելով․ 1) բռնության և կամայական կալանավորան բոլոր դեպքերը, 2) ոչ պետական դերակատարների խախտումները; 3) հանցագործների երկրի տարածքից դուրս կատարված խախտումները; 4) բռնության առանձին դեպքեր; և 5) խախտումներ, որ չեն կատարվել «օրենքի գույնի ներքո»։ Հրամանը լրացրել է նաև օրենքի կամայական պահանջի բացը, ըստ որի պահանջվում է, որ զոհերը պետք է լինեն ազդարարները կամ մարդու իրավունքի պաշտպաններ, և թույլ է տվել Միացյալ Նահանգներին պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր օգնում կամ աջակցում են խախտումների իրականացմանը։ Գլոբալ Մագնիտսկու բոլոր 420 պատժամիջոցներից յուրաքանչյուրը կիրառվել են այս չափանիշներով, և Գլոբալ Մագնիտսկու՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար նախատեսված 4 պատժամիջոցներից մոտավորապես 3-ը հնարավոր են դարձել միայն այս փոփոխությունների շնորհիվ։ Կոնգրեսն այժմ դիտարկում է օրենսդրություն, որը կամրագրի վերոնշյալ հրամանի այս կարևոր փոփոխությունները և կապահովի, որ վերագործարկված Գլոբալ Մագնիտսկու Ակտը մնա մարդու իրավունքները խախտողներին պատասխանատվության ենթարկելու հզոր գործիք։ Այս փոփոխությունները միաձայն ընդունվել են Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից 2021թ․-ի հունիսին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատում։ Մենք ուզում ենք հստակեցնել, որ առանց այս փոփոխությունների Գլոբան Մագնիտսկու Ակտի վերահաստատումը կնշանակի, որ Կոնգրեսը չի խթանում այս գործիքի օգտագործումը՝ Ուկրաինայում ծավալվող մղձավանջի և այլ նման խախտումների շրջանակում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ռուսական ուժերը թիրախավորում են ուկրաինացի քաղաքացիական բնակիչներին և երեխաներին, ոչ թե միայն ազդարարներին կամ մարդու իրավունքների պաշտպաններին։ Լուրջ խախտումները, ինչպիսին են բռնաբարությունը, սեռական բռնությունը և մարդկանց թրաֆիքինգը, պետք է պատժելի լինեն, նույնիսկ չնայած նրան, որ դրանց հստակ անդրադարձ չկա բնօրինակ Ակտի չափանիշներում։ Այնուհանդերձ, Ռուսաստանի՝ Ուկրաինայում կատարած հավանաբար ոչ մի խախտում չի կարող պատժամիջոցի ենթարկվել՝ բնօրինակ Ակտի այն սահմանափակման պատճառով, ըստ որի խախտումների շրջանակում պատժամիջոց կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ դրանք կատարվում են հանցագործի պետության տարածքում։ Եթե Կոնգրեսը պնդի, որ այս ճգնաժամի պահին ընդունվեն Գլոբալ Մագնիտսկու Ակտի նեղ չափանիշները, դա կլինի անվիճելի նվեր Վլադիմիր Պուտինին և իր կամակատարներին, և սխալ ազդակ կտա նրանց նման այլոց։ Կոչ ենք անում Կոնգրեսին կանգնել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով զոհերի (ինչպես նաև ողջ աշխարհում նման խախտումների զոհերի)  կողքին և լիարժեք աջակցել Գլոբալ Մագնիտսկու Ակտի՝ հրամանի գործարկելի չափանիշների ամրագրմամբ վերագործարկմանը։

 

Նամակի բնօրինակը՝ միացած կազմակերպությունների և անհատների ցանկով հասանելի է ԱՅՍՏԵՂ

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

Դիտումներ՝ 143

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????