Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մանկահասակ Լիա Միսակյան մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով դատարանը վճիռ կկայացնի

September 20, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Լիա Միսակյան | Կյանքի իրավունք | Նորություններ | Ռազմավարական գործեր

 

2018 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերսկսեց 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով դատաքննությունը:

 

Ամբաստանյալներ Լ. Վարդանյանի և Զ. Այվազյանի պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին. վերջիններս չառարկեցին դատական նիստը պաշտպանների բացակայությամբ անցկացնելու դեմ, ուստի՝ նիստը շարունակվեց Գիվի Հովհաննիսյանի ու Երեմ Սարգսյանի բացակայությամբ։

 

Դատարանը հայտնեց, որ գործի վերսկսումից հետո ստացվել է ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալներ Լ․ Վարդանյանը և Զ․ Այվազյանը նախկինում դատվածություն չունեն, դրանում առկա է նշում սույն գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով կրած դատվածության վերաբերյալ։

 

Կողմերը ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկանքի վերաբերյալ դիրքորոշում չարտահայտեցին, և միջնորդությունների բացակայության պայմաններում դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին։

 

Մեղադրող Գ․ Աղաջանյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանն ու ամբաստանյալները պնդեցին նախկինում ներկայացված ճառերը։ Կողմերը՝ ռեպլիկի, իսկ ամբաստանյալները՝ նաև վերջին խոսքով հանդես գալու ցանկություն չհայտնեցին։

 

Այդպիսով՝ դատարանը գործի քննությունը համարեց ավարտված և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի 2018 թ․ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին։

 

Դիտումներ՝ 1890

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????