Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին ընդունված հռչակագրով ուշադրություն է հրավիրվել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիային՝ Հայաստանի ու Արցախի դեմ

December 7, 2022

Հրապարակումներ | Նորություններ

ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին, որն անցկացվեց 2022 թ․ նոյեմբերի 30-ին Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման նախօրեին, ընդունվել է հռչակագիր, որն ուղղվել է ԵԱՀԿ գործող և հաջորդ նախագահությանը և ԵԱՀԿ կառույցների ղեկավարներին։

 

Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին մասնակցել է նաև ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը։

 

«Դադարեցնել ագրեսիան, վերջ դնել անպատժելիությանը, ապահովել արդարություն և պատասխանատվություն, և սկսել ԵԱՀԿ-ն հզորացնելու և Հելսինկյան սկզբունքների ուժեղ հանձնառությունը վերահաստատելու գործընթաց» վերտառությամբ հռչակագիրը ներառում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային և մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համատեքստում։ Ինչպես նաև առանձին բաժնով անդրադարձ կա բռնատիրական ռեժիմների և ագրեսիայի միջև կապին, և այդ համատեքստում մարդասիրական ճգնաժամին արձագանքելու արդյունավետ միջոցներին։

 

Բռնատիրական ռեժիմների և ռազմական ագրեսիայի միջև կապի համատեքստում նշվում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները՝ որպես ներքին բռնաճնշումների և արտաքին պատերազմների միջև կապի դրսևորում։

 

«ԵԱՀԿ մասնակից առնվազն երկու երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, ականատես ենք լինում շարունակական ներքին բռնաճնշումների և Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանի սահմաններին պատերազմ վարելու նույն օրինաչափությանը»։

 

Հռչակագրում նշվում է նաև, որ ԵԱՀԿ մեխանիզմներն ավելի արդյունավետ պետք է կիրառվեն կոնֆլիկտները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու հարցում։

 

«Կոչ ենք անում ԵԱՀԿ կառույցներին ավելի ակտիվ ներգրավվել հակամարտության գոտիներում, այդ թվում՝ նաև Հայաստանում և Ադրբեջանում մշտական մշտադիտարկման առաքելություն տեղակայելով»։

Դիտումներ՝ 41

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????