0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Լրացված տեղեկություններ 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

July 30, 2019

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019 թ. հուլիսի 10-ին  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ ուսումնասիրության տվյալները։

 

2019 թ. հուլիսի 10-ի դրությամբ արձանագրել էինք 23 զինծառայողի մահվան դեպք։

 

Տեղեկանքի հրապարակումից հետո պաշտոնական աղբյուրներից ձեռք են բերվել եւս 6 զինծառայողների մահվան վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին հաղորդագրություններ չեն տարածվել ոչ պաշտոնական աղբյուրներով եւ ոչ էլ զանգվածային լրատվամիջոցներն են անդրադարձել։

 

Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ 6 զինծառայողների անունները։

 

  1. Վրեժ Կարապետյան (առողջական խնդիր)
  2. Հրաչյա Բոյաջյան (առողջական խնդիր)
  3. Արա Խլղաթյան (առողջական խնդիր)
  4. Արամ Սարգսյան (առողջական խնդիր)
  5. Յուրի Հակոբյան (առողջական խնդիր)
  6. Արայիկ Ծատուրյան/ Ծատրյան (ինքնասպանություն)

 

Այսպիսով՝ 2019 թ. 1-ին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 29 զինծառայողի մահվան դեպք։

 

Հարկ է արձանագրել, որ չհայտարարված 6 մահացության դեպքերից 5-ը պաշտոնապես (ՀՀ գլխավոր դատախազության կողմից) համարվել են զինվորական ծառայության հետ չկապված, իսկ 1-ը՝ կապված։

 

Իսկ Արայիկ Ծատուրյանի (Ծատրյան` ըստ ՀՀ ՊՆ, ՀՀ գլխավոր դատախազության) մահվան դեպքը համարվել է ծառայության հետ կապված ինքնասպանության հետեւանք։

 

Հատկանշական է, որ ինքնասպանություն որակված եւ պաշտոնապես «զինվորական ծառայության հետ կապված» դասակարգված դեպքի մասին հաղորդագրություն չի տարածվել ոչ պաշտոնական աղբյուրներով, եւ ոչ էլ զանգվածային լրատվամիջոցներով։

 

2019 թ.-ի հուլիս ամսին գրանցվել է մահվան 3 դեպք, որից 1-ը  հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, իսկ 2-ը որակվել են ինքնասպանություն:

 

Այսպիսով` 2019 թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում գրանցվել է մահացության 32 դեպք:

 

Համեմատության համար նշենք, որ 2018 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է զինծառայողների մահացության 34 դեպք։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 228

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը