Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ալիեւը լավ է հասկանում, որ պուտինյան ռեժիմի վախճանը մոտ է, եւ շտապում է

March 27, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, ի՞նչ է տեղի ունենում Արցախի ու Հայաստանի շուրջ և ի՞նչ պետք է անել։

 

Արցախում այսօր վտանգված են արցախցիների անվտանգությունն, իրենց պետության տարածքում, իրենց բնակավայրերում ապրելու տարրական հնարավորությունները։ Եվ շարունակաբար իրականացվող սպառնալիքներն արդեն դրսևորվում են կոնկրետ զինված գործողությունների տեսքով՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ այդ բաժանարար գծում անվտանգություն պետք է ապահովեն ռուսական խաղաղապահ ուժերը։ Ուղղակի ուշադրություն դարձնենք մի փաստի, որ նախորդ տարի, երբ Շուշիի մերձակա տարածքում խաղաղ բնակիչները վերանորոգում էին ջրագիծ, ի դեպ, այդ ջրագիծն անհրաժեշտ է եղել հենց ռուսական խաղաղապահների ջրամատակարարման համար, ռուս զինվորների ներկայությամբ նրանց անմիջական հսկողության տարածքում ադրբեջանցիները կրակահերթ էին արձակել, ինչի հետևանքով մասնագետներից մեկը զոհվել էր, մյուսները՝ վիրավորվել։ Սա ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տարածքներում ու նրանց ներկայությամբ է տեղի ունենում։ Եվ, ցավոք սրտի, այս վիճակում մենք հայտնվել ենք՝ սկսած 1997 թվականից, երբ հայ-ռուսական փոխօգնության և այլ պայմանագրեր կնքվեցին, զուգահեռ այն իրավիճակի, երբ 1995-96 թվականներին Մերձբալթյան պետությունները հստակ դիրքորոշում ունեցան եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ։

 

2013 թվականին ուժի սպառնալիքի ներքո ստիպեցին, և Հայաստանը ենթարկվեց՝ հայտարարելով, որ չի ստորագրելու Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագիրը։ Ի դեպ, այդ քայլն անվտանգության նկատառումներով էին հիմնավորում, բայց 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ որևէ անվտանգություն չի ապահովվում։ 2018 թվականի հեղափոխությունից հետո պետք էր առաջին հերթին փոխել այդ անվտանգային համակարգը։ Մինչև 2018 թվականը փաստերն առավել քան ակնհայտ էին՝ հիմնավորելու համար, որ այն անվտանգության համակարգը, որը ձևավորվել էր միայն ՌԴ ու պուտինյան ռեժիմի շահերը ու ծավալապաշտական նկրտումներն սպասարկելու համար, ընդհանրապես որևէ երշախիք չի հանդիսացել ու նպատակ էլ չկա, որ երաշխիք հանդիսանա Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման համար։ Այստեղ ուզում եմ հիշեցնել սպառազինությունների մեծածավալ վաճառքն Ադրբեջանին, Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնագիր ստորագրելը։ Այսինքն՝ սա ուրիշ ի՞նչ է, եթե ոչ փաստ, որ Ռուսաստանը, պուտինյան ռեժիմը չի հանդիսանալու մեր անվտանգության երաշխավորը։ Ակնհայտ է, որ 2013 թվականին Սերժ Սարգսյանը սպառնալիքների տակ հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց հայտնի է այն դրույթը, որ եթե դու հանձնում ես ազատությունդ՝ հանուն անվտանգության, ապա կորցնում ես և ազատությունդ, և անվտանգությունդ։ Այս սկզբունքը՝ պատմությամբ բազմիցս հիմնավորված, 2018 թվականի հեղափոխությունից հետո չդրվեց ՀՀ իշխանության քաղաքականության հիմքում։ Մեզ ժամանակ չտվեցին և չէին տալու, որպեսզի անվտանգության համակարգերում փոփոխություն կատարեինք, բայց դա չէր նշանակում, որ չպետք է կատարեինք, առնվազն գոնե ռեսուրսների ներգրավման տեսակետից։ Նկատի ունեմ դիվանագիտական, էներգետիկ, տնտեսական ռեսուրսներ։

 

Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

 

Մինչև պուտինյան ռեժիմի վախճանը չպետք է ձեռքերը ծալած նստել։ Այդ ընթացքում պետք է լուծել հետևյալ խնդիրը՝ չհայտնվել երկաթյա այն վարագույրի ներսում, որը Պուտինն ակնհայտորեն պետք է ձևավորի։ Զուգահեռ շատ լուրջ աշխատանք պետք է տանել ռազմաքաղաքական հարաբերություններն առանձին պետությունների հետ զարգացնելու ուղղությամբ։ Դա կլինի ԱՄՆ-ն, Ֆրանսիան, թե Գերմանիան, որովհետև առավելի նպաստավոր պայմաններ, քան հիմա է, Հայաստանը չի ունենալու։ Եվ այս առումով այն ախմախ թեզը, որը տարածում են՝ թուրքական վիլայեթ, թե՞ ռուսական գուբերնյա, ես կարող եմ հստակ ասել, որ Էրդողանի ռեժիմն առանց պուտինյան ռեժիմի զրո է։ Քանի կա պուտինյան ռեժիմը, այնքան Էրդողանի ռեժիմը թպրտալու է։ Ով, եթե ոչ ԱՄՆ-ն կարող է սանձել Էրդողանին։ Ով, եթե ոչ պուտինյան ռեժիմը չսանձեց էրդողանի ռեժիմին, ավելին, համատեղ մոնիթորինգային կենտրոն ստեղծեցին Ակնայում։

 

Այսինքն՝ վախերի հիման վրա քաղաքականություն իրականացնել կամ անվտանգության մասին մտածել, դա ուղղակի հանցագործություն է հենց անվտանգության տեսակետից։ Եվ այս առումով ազդակներն ակնհայտ են։ Բայց, միաժամանակ, ես պետք է ասեմ, որ բոլոր ռիսկերով հանդերձ, վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ իշխանությունների շփումները, հանդիպումներն այնպիսի համոզմունք են ձևավորում, որ այնուամենայնիվ իշխանությունը փորձում է այս իրավիճակում ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ իմ նշած հանգամանքները հաշվի առնելով։ Եվ դրա ամենավառ վկայությունը թե ԵԽԽՎ-ում, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ու գլխավոր ասամբլեայում ՌԴ ագրեսիան դատապարտող բանաձևերի վերաբերյալ Հայաստանի ձեռնպահ քվեարկություններ էին։ Դա ենթադրում է, որ նաև դիվանագիտական խողովակներով պետք է ցույց տալ, որ դա առավելագույնն է, որը Հայաստանը կարող է այս պահին անել՝ ունենալով լուրջ անվտանգային խնդիրներ, որպեսզի կարողանա գտնվել քաղաքակրթության տիրույթում, ոչ թե բռնապետության։ Սա նաև ենթադրում է, որ իշխանությունը պետք է ջանքեր գործադրի ինչ-որ մեխանիզմներ մշակելու, որ ինչ-որ կրիտիկական պահերի այդ մեխանիզմները գործի գցվեն՝ կանխելու հնարավոր գործողություններն ու սպառնալիքները։ Ակնհայտ է, որ Արցախում Ադրբեջանի ոտնձգությունները զուգահեռվում են քաղաքակիրթ աշխարհի ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումներով, և նպատակ ունեն հերթական անգամ, սպառնալով անվտանգությամբ, ենթարկեցնել Հայաստանին։ Սա մարդկային կյանքերի կորստի, զոհողությունների է հանգեցնում, բայց եթե դու քո ազատության համար ուզում ես պայքարել,  չես կարող զոհողություններ չունենալ, որովհետև այդպիսին է պուտինյան ռեժիմի բնույթը։ Սա սարսափելի իրավիճակ է, երբ ստիպված ես զոհեր տալ, բայց զոհեր տալ ու ոչինչ չունենալ, դա առավել խայտառակություն է։ Եվ այս առումով, երբ 5-րդ էշելոնը կամ 21-րդ դարի Հայաստանի հեղկոմ ասածը կատարում է այնպիսի գործողություններ, որոնք ուղղակի նպատակ ունեն սպասարկելու այդ ռեժիմնի ոտնձգությունները, դա ուրիշ ի՞նչ է, եթե ոչ պետական դավաճանություն։

 

Ես ուզում եմ ընդգծել՝ այսպես թե այնպես Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իլհամը լավ է հասկանում, որ պուտինյան ռեժիմի վախճանը մոտ է։ Այդ արանքում նա իր սեփական շահերից ելնելով՝ օր առաջ ուզում է հայաթափել Արցախը։ Նա լավ գիտի, որ պուտինյան ռեժիմի վերանալուց հետո ինքն արդեն նման հնարավորություն չի ունենալու։ Ալիևն էլ է դատապարտվելու այդ ագրեսիայի համար, որովհետև դա միայն չի լինելու պուտինյան ռեժիմի դատապարտում։ Եվ ՀՀ իշխանությունները պետք է պատշաճ հիմքերը ձևավորեն, որ պատերազմը հրահրողները, ոչ միայն Պուտինը, նաև Էրդողանի ու Ալիևի ռեժիմները նույնպես կանգնեն դատարանի առաջ։

 

lragir.am

Դիտումներ՝ 29

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????