Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե նախագահը չստորագրի եւ չուղարկի ՍԴ, կստացվի, որ փաթեթն ուժի մեջ է մտնում ընտրությունների նշանակումից հետո

April 27, 2021

Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Լրատվամիջոցները մեր մասին | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Մեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը

 

Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքի փաթեթին, սակայն իշխանությունների մոտ չի նկատվում շահագրգռություն այդ փաթեթն ընդունել այնպես, որ այն կիրառվի արդեն հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ: Եթե նոր ԸՕ-ով չանցկացվեն ընտրությունները, որքանո՞վ կկարողանանք որակյալ ընտրություններ անցկացնել:

 

Ըստ էության, կարծում եմ՝ շատ բան չէր փոխվելու: Ընտրաշեմերի հնարավոր իջեցումը կամ ընտրաբեռի իջեցումը, իհարկե, կհեշտացնեին ընտրությունների ընթացքը, և այն քաղաքական ուժերը, որոնք շահագրգռություն ցույց չեն տալիս, դա իրենց խնդիրն է:

 

ՀՀ նախագահը, կարծեք թե, հակված չէ ընդունելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Այս առումով դուք ինչ խնդիրներ եք տեսնում:

 

Եթե ինքը չընդունի, բայց նաև չբողոքարկի ՍԴ-ում, էլի ստացվելու է այնպես, որ էլի երեք շաբաթ ուղղակի սպասելու ենք, որից հետո այն ընդունվելու է: Այդ դեպքում կստացվի, որ փաթեթն ուժի մեջ է մտնում ընտրությունների նշանակումից հետո: Այդ ժամանակ արդեն սկսում են հանձնաժողովները ձևավորվել, բնականաբար, այդ ժամանակ ԸՕ փոփոխությունների ուժի մեջ մտնելն այլևս իմաստ չունի արտահերթ ընտրությունների հետ կապված, նույնիսկ այն դրույթների մասով, որոնք խաղի կանոնները հեշտացնում են:

 

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասով որոնք են այն առանցքային դրույթները, որ կարող եք առանձնացնել, և որոնք որակապես կազդեն այս ընտրությունների վրա, եթե հասցնեն ուժի մեջ մտնել:

 

Եթե խոսքն արդեն ընդունված փոփոխությունների մասին է, ապա դա համամասնական ընտրակարգի անցումն է, որն ամենակարևորն է: Բայց ընթացակարգային առումով կան էլի դրույթներ, որոնք կարևոր են: Մասնավորապես, սահմանումը, թե ինչ է վարչական ռեսուրսը, ինչպես է դրսևորվում դրա չարաշահումը, քարոզարշավի սահմանումը, դրա ֆինանսավորումը: Ըստ էության, նաև նշվում էր, թե այդ չարաշահումներն ինչպես պետք է արգելվեն: Սրանք թափանցիկություն էին ապահովելու ընտրություններում: Նաև հանձնաժողովների հետ կապված փոփոխություններ կային, որոնք ավելի երկարաժամկետ իրագործում են պահանջում:

 

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն ինչպե՞ս եք գնահատում: Մտահոգություն կար, որ ընտրություններն ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո շուտ են տեղի ունենալու:

 

Իրականում իրենց անունից մտահոգվողներն ավելի շատ էին, քան իրենք:

 

lragir.am

Դիտումներ՝ 34

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????