Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Այս Սահմանադրության հիմքում միակուսակցական կառավարման կոնցեպտն է դրված

January 30, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Հեսլինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, հաստատվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «այն, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ձևավորվում, ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սամանադրական փոփոխություններ պետք է իրականացվեն»։ Դուք ի՞նչ ակնկալիք ունեք այս գործընթացից։

 

Ես հայտը ներկայացրել եմ և գնում եմ խորհրդի աշխատանքներին մասնակցելու՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցելու համար։

Ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն ձեր պատկերացմամբ։

 

Այս Սահմանադրությունը միանշակ պետք է փոխվի, որովհետև չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Մենք բազմիցս տարբեր ժամանակներում՝ սկսած 2015 թվականից այդ մասին բարձրաձայնել ենք։ Եվ ժամանակն էլ ցույց տվեց, որ մեր մոտեցումները հիմնավոր էին, որ այս Սահմանադրությունը ժողովրդավարական կառավարման Սահմանադրություն չէ։ Արդեն նշեցի իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սկզբունքը, մարդու իրավունքների՝ հատկապես սոցիալական ու տնտեսական բլորկը չի երաշխավորում։ Չի երաշխավորում պառլամենտական արդյունավետ վերահսկողություն գործադիր իշխանության և դրա ենթակա կառույցների գործունեության նկատմամբ՝ քննչական մարմիններ, ԱԱԾ, ՊԵԿ։ Չի ապահովում դատական իշխանության անկախությունը։ Այսինքն՝ այս Սահմանադրության հիմքում միակուսակցական կառավարման կոնցեպտն է դրված՝ հանձինս քաղաքական մեծամասնության։ Չկա մի բնագավառ, որն այս Սահմանադրությամբ երաշխավորված կլինի ժողովրդավարական սկզբունքներով։

 

Արտաքին մարտահրավերների առումով ի՞նչ խնդրահարույց հարցեր կան։

 

Արդեն Ղազախստանի դեպքով մենք արձանագրեցինք, որ զորքեր կարող են երկրից դուրս բերվել վարչապետի միանձնա որոշմամբ։ Դա այն դեպքում, երբ անպայման պետք է լինի առնվազն Ազգային ժողովի թույլտվությունը, ինչը նախկինում Սահմանադրությամբ ամրագրված էր։

 

Խոսելով կառավարման կարգի մասին՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ խորհրդարանական կառավարման կարգը չպետք է փոփոխվի։ Ինչպե՞ս եք գնահատում այս տեսակետները։

 

Ընդհանրապես նման դիսկուրսի դեպքում, երբ խոսվում է նախագահական կամ պառլամենտական կառավարման մասին, հիմնական ու բուն խնդիրն աչքաթող է արվում։ Դա այն սկզբունքն է, որի մասին նշեցի՝ իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Այսինքն՝ այս առումով խնդիրը ոչ թե կառավարման անվանման մեջ է, այլ պառլամենտի կողմից գործադիրի նկատմամբ արդյունավետ վերահսկողության, դատական իշխանության անկախության ապահովման հարցն է կարևոր։ Թե անունը կլինի նախագահական, կիսանախագահական, թե պառլամենտական, կարևոր չէ։ Այս Սահմանադրությամբ գործադիր իշխանությունը մնում է անվերահսկելի, և խնդիրը բովանդակության մեջ է, ոչ թե անվանման։

 

Այս իրավիճակում իշխանություններն ի վիճակի՞ են գնալ ձեր նշած բովանդակային քննարկումներին ու փոփոխություններին։

 

Իրենք էլ են ընդունել, որ Սահմանադրության հետ կապված կան խնդիրներ։ Թե հիմա ինչ ծավալով են այդ խնդիրները, դրա համար կա խորհուրդը, որն այդ առաջարկությունները պետք է ներկայացի։ Իսկ եթե առաջարկություններն ու մոտեցումները չընդունվեն, բնականաբար, ի՞նչ իմաստ ունի այդ խորհրդի աշխատանքը։ Ժամանակը ցույց կտա։

 

lragir.am

Դիտումներ՝ 61

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????