Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ընտրությունները Հայաստանում արդեն լրջորեն կայացած են։ Ընտրողներն իրենք հաղթահարել են վախի ենթարկվելու վիճակը

December 9, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։ Փաշինյանը հայտարարել է, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:

 

Ես գնահատում եմ հետյալ կերպ․ չնայած արձանագրված առանձին խախտումներին, քանի որ ճնշումները թեկնածուների կամ նրանց վստահված անձանց, կամ քաղաքացիների նկատմամբ չեն ունեցել կազմակերպված բնույթ, ընտրակաշառքի մասին մենք ահազանգեր չենք ստացել, այսինքն՝ ընտրակեղծարարության դեպքերը ունեցել են ոչ թե կազմակերպված բնույթ, այլ տեղական նախաձեռնությունների տեսքով են եղել, ընտրությունները Հայաստանում արդեն լրջորեն կայացած են։ Ընտրողներն իրենք հաղթահարել են վախի ենթարկվելու վիճակը և ազատ կարողանում են իրենց դիրքորոշումը ներկայացնել։ Իհարկե, հանձինս այդ խախտումների՝ կան ազատ և արդար ընտրությունների ընդհանուր պատկերը ստվերող երևույթներ, որոնց ուղղությամբ իշխանությունը պարտավորություն ունի քննություն իրականացնելու, հատկապես նրանց նկատմամբ, որոնք իրենց աջակիցների կողմից են եղել։ Այս առումով՝ իշխանությունը լուրջ պատասխանատվություն ունի, բայց մեծ հաշվով զուտ քվեարկության, նախընտրական քարոզչության հետ կախված անհամեմատելի վիճակ է, քան մինչ 2018 թվականը։

 

Մյուսը կուսակցությունների խնդիրն է․ համայնքային մակարդակում քաղաքական կուսակցությունները՝ որպես ինստիտուտ, դեռևս կայացած չեն։ Իհարկե չեն կարող կայացած լինել, քանի որ օրենսդրական կարգավորումներով փաստացի միակուսակցական համակարգի պայմաններ են եղել, բայց իմ համոզմամբ համամասնական ընտրակարգը նպաստող գործոն է, որ կուսակցությունները կայանան։ Իհարկե, մենք գտնում ենք, որ տեղական մակարդակում բովանդակային ժողովրդավարության ձևավորման փուլում ենք գտնվում։

 

Սա իշխանությանն ահազա՞նգ չէ, որ համայնք առ համայնք պարտվում է։

 

Քաղաքական առումով իշխող ուժի խնդիրն է, թե ինքն ինչպես է կազմակերպելու իր հետագա կուսակցաշինությունը։ Եվ ոչ միայն իրենք, մյուս կուսակցություններն էլ, որոնք հավակնում են քաղաքական դաշտում գտնվել, պետք է մտածեն այդ ուղղությամբ։

 

Ձեր քաղաքում առաջատարը Մամիկոն Ասլանյան դաշինքն է, որը գլխավորում էր նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

 

Վանաձորի արդյունքները տիպիկ օրինակ են՝ քանի դեռ քաղաքական ինստիտուտները կայացած չեն, անհատները որոշիչ դերակատարում են ունենում։ Եվ այս առումով, այո, Վանաձորի արդյունքները անակնկալ չէին՝ հաշվի առնելով իրավիճակը, որ մենք ունենք։

 

Համայնքներ կան, որտեղ թեև ՔՊ-ն առաջատար է, սակայն 50 տոկոսից պակաս ձայն է ստացել, մյուսները համախմբվում են իշխող թիմի դեմ։ Սա ԸՕ-ի բաց չէ՞։

 

Ժողովրդավարության մեխանիզմները հենց այն են, որ կոալիցիաներն այլևս ազատ են, սահմանափակում չկա կոալիցիա կազմելու կուսակցությունների թվի վրա, բայց բովանդակային տեսակետից կարևոր է, որ կոալիցիաները ձևավորվեն ոչ թե միայն պաշտոնների բաշխման, այլ նաև ծրագրային ընդհանրությունների համար։

 

Համապետական ընտրություններից վեց ամիս անց այսպիսի արդյունքները ՔՊ-ին չե՞ն հուշում, որ հաջորդ համապետական ընտրություններին լրջագույն խնդիրներ կունենա։

 

Ամբողջ մեր դարդն ու ցավը ՔՊ-ն չէ, քաղաքական համակարգի ձևավորումն է, որի համար շատ կարևոր նշանակություն ունեն սոցիալական փոփոխությունները, կրթական համարարգի փոփոխությունները և այլն։ Այսինքն՝ ընտրությունների ժամանակ ի հայտ են գալիս այն գործոնները, որոնք ազդեցություն են ունենում քաղաքական իրադարձությունների վրա։ Խնդիրն այն է, որ մենք ունենանք ծրագրային պայքար և դրանց հիմքի վրա ձևավորվող ՏԻՄ մարմիններ։

 

lragir.am

Դիտումներ՝ 41

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????