Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պուտինի ռեժիմը խարիսխ է Էրդողանի եւ Ալիեւի ռեժիմների համար

March 9, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, աշխարհում ՌԴ մեկուսացման գործընթաց է տեղի ունենում, ի՞նչ անելիք ունի Հայաստանը։

 

Մեր անելիքը պետք է լինի չհայտնվել այդ մեկուսացման սահմանից ներս։ Գլոբալ այս աշխարհում նման մեծ պետությունը չի կարող երկար ժամանակ մնալ մեկուսացված։ Ինչ-որ հատվածը, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կորեան, որոշ ժամանակ կարող է մեկուսացված մնալ, բայց ոչ հաստատ Ռուսաստանը, որը շատ բազմազգ է, տարածքով մեծ է և նաև ունի շատ հավակնություններ։ Ի վերջո, պատասխանատվության ենթարկվելն անխուսափելի է։ Եվ մեր խնդիրն է ի վերջո գոնե մեկ անգամ, մեր վերջին 100 տարվա պատմության փորձից ելնելով, չհայտնվել այդ երկաթյա վարագույր կոչվածի ներսում։ Ակնհայտ է, որ այդ երկաթյա վարագույրն անվտանգության երաշխավոր չի հանդիսանում, ինչը հատկապես մեզ համար ունի կենսական նշանակություն։ Այսինքն՝ մեր հիմնական խնդիրն է հնարավորինս դիմադրել ներքաշմանը և ի վերջո քաղաքակրթության մեջ լիարժեք ներգրավվելու ուղղությամբ աշխատել։ Եվ այն խնդիրները, որոնք ունենք հարևանների հետ, պետք է կարողանանք դրանք հենց քաղաքակրթական անվտանգության շրջանակներում լուծել։

 
 

Մի կարևոր հանգամանք կուզեմ նշել․ ինչպես Խորհրդային միությունն էր հանդիսանում խարիսխն ու երաշխավորը բռնապետական ռեժիմների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը՝ հանձինս պուտինյան ռեժիմի, նույն դերն է կատարում։ Այդ ռեժիմը, մեկուսացման մեջ գտնվելով և անխուսափելիորեն կործանվելով, հանգեցնելու է նրան, որ բռնապետական առանձին ռեժիմները, որոնք գոյություն ունեն շնորհիվ այդ խարիսխի, ուղղակի վերանալու են։ Թե Էրդողանի, թե Ալիևի, թե նմանատիպ ռեժիմները երկար կյանք չեն ունենալու, որովհետև հենց իրադարձություններն են ցույց տվել, թե ում հետ համագործակցության շնորհիվ են նման բռնապետական ռեժիմների տեղական մակարդակով սանձարձակությունները դրսևորվում։ Պուտինյան ռեժիմի և տարածաշրջանային այս մարտահրավերների փոխկապակցվածությունը պետք է նկատի ունենալ՝ առաջինը՝ չներքաշվելու այդ արկածախնդրության մեջ, և մյուս կողմից էլ ինտենսիվ ու շուրջօրյա աշխատանք ու ջանքեր գործադրելու՝ ինտեգրվելու միջազգային քաղաքակրթությանը՝ որպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծման ռեսուրս։ Ուրիշ տարբերակ Հայաստանը չունի։

 

Բայց այդ ուղղությամբ համապատասխան քաղաքականություն վարվո՞ւմ է։

 

Մենք պետք է արձանագրենք հետևյալը՝ նախ 30 տարին բավարար ժամանակ է՝ գնահատելու, վերաիմաստավորելու համար բոլոր այն համակարգերը, որոնցում մենք գտնվել ենք։ Ես նկատի ունեմ թե ներքին պետական կառավարման, թե նաև արտաքին համակարգերը։ Երկրորդ, իհարկե, պետք է դիմագրավել նաև պրոպուտինյան ուժերին, որոնք, ցավոք սրտի, գոյություն ունեն։ Նրանք իրենց էությամբ վերազգային կոռուպցիոն սխեմաների կրողներն են, բայց պետք է այնպես անել, որ նման պատկերացումներ կրողներն այլևս չտեսնեն իրենց ապագան Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ չպետք է գործի կոշտ սահամանփակումների ճանապարհը, որն արդյունք չի տալու, պետք է ձևավորել այնպիսի կառավարում՝ արդարադատություն, անվտանգություն, զինված ուժեր, որտեղ նման մտածելակերպ ունեցողներն ինքնադրսևորվորման, ինքնաիրացման տարածքներ չունենան։ Սա շատ լուրջ խնդիր է։

 

Այնպես որ, ես այնուամենայնիվ այդ քաղաքակրթական ինտեգրման և դրա շնորհիվ անվտանգության երաշխավորման ապահովման գրավականը համարում եմ ներքին բարեփոխումները, որոնք զուգահեռ պետք է տարվեն։ Չի կարող այնպես լինել, որ դու փորձես ինտեգրվել մի տեղ, որտեղ հակոտնյա ես քո իրավիճակով։ Սա շուրջօրյա աշխատանք է պահանջում, և այստեղ ոչ միայն իշխանությունն ունի անելիք, անկախ նրանից, թե ով է այդ իշխանությունը։ Այստեղ անելիք ունի նաև հասարակությունը։ Հիմա ինձ համար՝ որպես քաղաքացի, շատ կարևոր հանգամանք է այն, որ այնուամենայնիվ Հայաստանն ապահով պետության ընկալում ունի։ Սա պետք է ինստիտուցիոնալացնել, այո, մարդիկ կարող են գալ Հայաստան, աշխատել, բիզնես հիմնել, ինչպես մենք ենք մեզ ապահով զգում արևմտյան երկրներում։ Ինչքան էլ ցավալի է այս իրավիճակը, հիմա Հայաստանը պոտենցիալ հնարավորություններ ունի։ Իսկ մեր հարևան պետությունները, որոնք մարտահրավեր են անվտանգությանը, նման հնարավորություն չունեն, որովհետև բռնապետական են, վստահելի չեն, այնքանով են ընդունելի, ինչքանով ունեն պուտինյան ռեժիմի հովանավորությունը։ Իսկ երբ այդ ռեժիմը վերանա, իրենք ի՞նչ են անելու, պարփակվելու են իրենց մեջ, այդ դեպքում մենք հնարավորություններ ենք ունենում։ Ինչքան էլ  դժվար է, ինչքան էլ ունենք անվտանգության խնդիրներ, բայց ես այս պահին էլ տեսնում եմ այդ անվտանգային խնդիրները լուծելու ճանապարհ՝ սերտ համագործակցության պայմաններում։

 

lragir.am

Դիտումներ՝ 33

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????