Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչ է արձանագրել «Freedom House»-ի տարեկան զեկույցը

March 7, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում «Freedom House»-ի տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանը դարձյալ մասամբ ազատ երկրների շարքում է։

 

«Freedom House»-ի մեթոդոլոգիան շատ մեծ միջակայք է դիտարկում ոչ ազատ, ազատ, կիսաազատ դասակարգման համար, և, այդ առումով, Վրաստանը 61 միավորով համարվում է կիսաազատ։ Հայաստանը գնահատվում է 53 միավոր, բայց նորից համարվում է կիսաազատ։ Ադրբեջանը 10 միավոր է և համարվում է ոչ ազատ։ Սա ասացի, որ զուտ տարածաշրջանի ընդհանուր պատկերում տեսնենք։ Շատ ուշագրավ է համեմատել «Freedom House»-ի միավորները ԵԱՏՄ երկրների համատեքստում։ Բելառուսը 19 միավորով, Ռուսաստանը՝ 20, Ղազախստանը՝ 23 միավորով համարվում են ոչ ազատ։ Այսինքն՝ եթե դիտարկենք ԵԱՏՄ մյուս երկրների ցուցանիշները և Հայաստանի 53 միավորը, հարց է առաջանում՝ մենք ի՞նչ գործ ունենք ԵԱՏՄ-ում, որովհետև բոլորովին տարբեր իրավիճակներում, տարբեր ազատություններում գտնվող պետությունների հետ մենք մեկտեղ ենք։ Այսինքն՝ ոչ ազատ պետությունների մեջ Հայաստանը կիսաազատ, բայց բավական բարձր ցուցանիշով, հայտնվել է նույն բլոկում։ Իմ համոզմամբ՝ սա լուրջ մարտահրավեր է, որովհետև կամ մյուս պետությունները ժամանակի ընթացքում պետք է դառնան կիսաազատ, կամ Հայաստանը իր ցուցանիշներից հետ է նահանջելու, որովհետև հնարավոր չէ գտնվել մի միության մեջ և որևիցե ազդեցություն չունենալ։ Թավշյա հեղափոխությունը կունենա իր ազդեցությունը, չնայած, այնուամենայնիվ, տարբեր երկրների հետ է։

 

Մյուս կողմից, նայենք մեր տարածաշրջանը, նկատի ունեմ հարևան երկրներին՝ Իրան, Թուրքիա։ Իրանը 17 միավորով ոչ ազատ է, Թուրքիան՝ 32 միավորով ոչ ազատ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ այս ցուցանիշով Թուրքիան ավելի ազատ է՝ համեմատած Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի հետ, բայց, այնուամենայնիվ, համարվում է ոչ ազատ։ Մյուս կարևոր հանգամանքը ԼՂՀ-ի տվյալների դիտարկումն է, որը համարվում է մասնակի ազատ։ Ըստ էության՝ կարելի է ասել, և «Freedom House»-ն էլ է անդրադարձել, որ Հայաստանի այս ժողովրդավարական ազատությունների պրոցեսը իր բարերար ազդեցությունն է ունեցել ԼՂՀ-ում 34 միավորով։ Եթե դիտարկում ենք այս ցուցանիշները ոչ թե ընդհանուր առմամբ, այլ ըստ առանձին երևույթների՝ քաղաքացիական ազատությունների, քաղաքական իրավունքների վերաբերյալ ցուցանիշների, դրանք մի փոքր ավելի երկար ժամանակահատվածի՝ 2017, 2018, 2019թթ․կտրվածքով, մենք կտեսնենք, որ քաղաքացիական ազատությունները Հայաստանում 2017 թ․29 է, 2018թ․՝ 30, 2019թ․՝ 31, 2020թ․՝ 32։ Այսինքն՝ քաղաքացիական ազատությունները Հայաստանում դանդաղ, բայց կայուն աճ են գրանցում։ Նույն պատկերը տեսնում ենք քաղաքական ազատությունների դեպքում։ Ի դեպ, եթե 2017թ․ 16 միավոր էր, 2018թ․ մի փոքր նվազում է, որն, ամենայն հավանականությամբ, կապված է ապրիլյան իրադարձությունների ժամանակ հետապնդումների հետ, նկատի ունեմ ցույցերի ցրումը։ Սա իր ազդեցությունը թողել է ցուցանիշի վրա։ 2019թ․ 20, 2020թ․՝ 21 է եղել, այսինքն՝ 2019թ․ 2018թ․-ի համեմատ քաղաքական ազատությունների կտրուկ աճ կա, բայց 2020թ․-ի համեմատ այդպիսի կտրուկ աճ չկա։ Ստացվում է, որ քաղաքական իրավունքների ազատության հետ կապված դեռևս կան հարցեր, և դրանց ուղղությամբ պետք է մտածել։

 

Քաղաքացիական ազատությունները, ինչպես ասացի կայուն աճում են, բայց այն ցանկալի արդյունքը չէ, որովհետև, ըստ էության, ընդհանուր ցուցանիշներով իդեալական, կամ ամբողջությամբ ազատ պետությունների ցուցանիշներից մենք բավականին հետ ենք։ Եթե նայենք մասնակի ազատությունը բնութագրող ընդհանուր միավորը, 2017թ․-ին 45 էր, 2018թ․ նույն 45 էր, 2019թ․ ունեինք կտրուկ աճ՝ 51, բայց 2020թ 53, այսինքն՝ ընդամենը 2 միավորի աճ։ Փաստորեն փոփոխությունն այդքան էլ առկա չէ։ Եվ սա շատ ուշագրավ է, որովհետև «Freedom House»-ը, եթե մեթոդաբանությունը նայենք, բազմաթիվ գործոններ է հաշվի առնում այս ցուցանիշները գնահատելու համար։ Այսինքն՝ մենք 2019թ. այն գործընթացները, որ ունեցել ենք, դեռևս ամբողջական, համակարգային և անհրաժեշտ փոփոխությունները չենք իրականացրել, որը կգնահատվեր քաղաքական և քաղաքացիական իրավունքների ազատության առումով, ենթադրյալ փոփոխությունները, որը մենք ակնկալում էինք, չեն եղել։ Իհարկե, պետք է նշել, որ սա ցույց է տալիս համակարգային փոփոխությունների չիրականացման ազդեցությունը ընդհանուր մթնոլորտի վրա, և այս գնահատականները բավական լուրջ ուսումնասիրությունների թեմա պետք է հանդիսանան։ Այսինքն՝ պետք է լինի քաղաքական կամքը ազատությունների, համակարգային փոփոխությունների իրականացման միջոցով ինստիտուցիոնալացնել քաղաքական և քաղաքացիական ազատությունները։ Սա պետք է դառնա առաջնային նպատակ, որպեսզի մեր այս վիճակը պայմանավորված չլինի անձերով կամ անձնական մակարդակով, միայն քաղաքական իշխանության դիրքորոշումներով։ Դա պետք է իրապես կապիտալացվի և ինստիտուցիոնալացվի։

 

Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի առաջիկա տարիներին ավելի լավ ցուցանիշներ արձանագրենք։

 

Պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն՝ կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքը, հանրաքվեի մասին օրենքը։ Իհարկե, ամենակարևորը Սահմանադրությունն է, որ պետք է ընդունվի, հակակոռուպցիոն կոմիտեն, ընդհանրապես դատական համակարգի արմատական փոփոխություն։ Բայց սրա մեկնարկը պետք է տրվի պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու միջոցով։

 

lragir.am

Դիտումներ՝ 356

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????