Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բարեվարքությունը պետք է վերաբերի բոլոր պետական մարմիններին

November 22, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի հարցերին պատասխանել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Պարոն Սաքունց, Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Ի՞նչ սպասել նոր ձևավորված հանձնաժողովից, որքանո՞վ այն կարող է արդյունավետ գործել:

 

Այստեղ շատ կարևոր է, թե ինչ լիազորություններով է օժտված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մենք հիշում ենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը բացարձակ որևէ գործառույթ չուներ, բացի թղթեր ուսումնասիրելուց: Երկրորդ, կարևոր է, թե որքանով է երաշխավորված հանձնաժողովի անդամների անկախությունը: Եվ գործունեության մյուս կարևոր ուղղությունը դա թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է:

 

Իհարկե, կա մտահոգություն այն առումով, որ խորհրդի կազմում քաղհասարակության կողմից առաջադրում չկա: Քաղահասարակության համար տեղերի առաջադրումը բացակայում է, այնինչ, դա կարող էր բավական մեծացնել հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը: Մանավանդ որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ քաղահասարակությունն ավելի մեծ փորձ ու գիտելիքներ ունի, քան պետական մարմինները: Այսօր ոչ մի պետական մարմին չի կարող հպարտանալ կամ վկայակոչել իր գիտելիքներն ու փորձը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, որ բացթողում է քաղհասարակությանն այդ աշխատանքներում չընդգրկելը: Բայց նաև կարծում եմ, որ դա ժամանակի ընթացքում կլուծվի, և Ազգային ժողովը փոփոխություն կկատարի հանձնաժողովի ձևավորման սկզբունքների մեջ:

 

Ինչո՞ւ այդ փուլում չգնացին այդ լուծմանը:

 

Չեմ կարող ասել: Մյուս կողմից, քաղաքական ուժերն ազատ էին նաև քաղհասարակության ներկայացուցիչների առաջադրել, բայց չարեցին: Օրինակ՝ Վրաստանում օմբուդսմենին առաջարկում է քաղհասարակությունը:

 

Այն, որ քաղաքական ուժերն են առաջադրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդմաներին, արդոք չի կաշկանդում նրանց:

 

Շատ կարևոր է ոչ թե այն, թե ինչպես են նրանց ընտրում, այլ այն, թե ընտրվածներն արդյոք ունե՞ն ինստիտուցիոնալ անկախություն իրենց ընտրողներից: Շատ կարևոր են նաև այդ գործառույթն իրականացնող անձի անձնական հատկանիշները: Իսկ եթե չեն բավարարի կամ համապատասխանի այդ պաշտոնին, նրանց պետք է նաև հանել այդ պաշտոնից:

 

2021-2022 թվականին ձևավորվելու է նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ներառելու է իրավապահ մարմինների քննչական ծառայությունները: Այդ երկու մարմինների  գործունեությամբ կարո՞ղ ենք ասել, որ կոռուպցիայի դեմ լիարժեք պայքար կմղվի:

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրելու է պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրերում առկա տվյալները, հետևելու է և կասկածների ու ռիսկերի դեպքում դրանք ուղարկելու է համապատասխան մարմիններին: Հակակոռուպցիոն կոմիտեն քննելու է այդ գործերը: Բայց կոռուպցիոն մշակույթի հաղթահարման կարևոր խնդիր են նաև կրթական, հանրային իրազեկման բաղադրիչները: Ի դեպ, պայքարի գործիքները շատ են: Օրինակ, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի մասին օրենքն էլ է գործելու հակակոռուպցիոն տրամաբանության շրջանակներում: Շատ կարևոր են նաև կառավարման ընթացակարգերը, շատ կարևոր նշանակություն կունենա իրավապահ մարմինների՝ ոստիկանության, ԱԱԾ, քննչական մարմինների նկատմամբ պառլամենտական վերահսկողությունը: Այդ մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովում պետք է լինի:

 

Այսօրվա վիճակով դրանք ամենևին բարենպաստ չեն, որովհետև այդ մարմինների նկատմամբ ըստ էության պառլամենտական վերահսկողություն գոյություն չունի: Նույնը պետք է լինի տեղական ինքնակառավաման մարմինների գործունեության բնագավառում: Այսինքն՝ մենք ամբողջ պետական համակարգը ռեսթարթի ենթարկելու խնդիր ունենք: Պետք է արմատապես փոխել պետական համակարգն ու համապատասխանեցնել ժողովրդավարական թափանցիկ, հաշվետու, բաց կառավարման սկզբունքներին:

 

Կառավարությունը հաստատեց նաև դատավորների բարեվարքության կանոնները սահմանող նախագիծը: Դատական համակարգից կոռուպցիան արմատախիլ անելու գործողությունները որտե՞ղից պետք է սկսել, ըստ Ձեզ:

 

Մենք այս պահին ունենք դատական իշխանության նկատմամբ վստահության խնդիր: Ես կարծում եմ, որ առանց բարեվարքության կանոնների, օրենքի ուժով հստակ պետք էր ազատվել այն բոլոր դատավորներից, որոնք անմիջականորեն պատասխանատու էին ՀՀ դեմ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների համար: Դրանից հետո նոր պետք էր անցնել այդ գործընթացին, քանի որ բարեվարքությունը վերաբերում է արդեն կայացած ինստիտուտի ընթացիկ գործունեության  նկատմամբ հսկողություն իրականացնելուն: Եվ նաև կարծում եմ, որ բարեվարքությունը պետք է վերաբերի ոչ միայն դատավորներին, այլ նաև դատախազությանը, իրավապահներին, բոլոր պետական մարմիններին:

 

lragir.am

Դիտումներ՝ 692

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????