Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանների` ոչ համաչափ ուժի կիրառումն ու փաստաբանների նկատմամբ բռնությունն են մտահոգիչ

March 20, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Freedom House կազմակերպության ազատության վարկանիշային ցուցակում Հայաստանը հետընթաց է արձանագրել` նախորդ տարվա 55-րդ հորիզոնականից հայտնվելով 54-րդում: Հայաստանը դասվել է առանձնահատուկ ուշադրության արժանի երկրների շարքում:

 

Թե ինչու`ըստ Freedom House-ի արձանագրման, Հայաստանի վարչապետը բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին խոստում էր տվել, սակայն երկու հարուստ գործարար պատգամավորներ մանդատ են ստացել հենց Փաշինյանի գլխավորած կուսակցության ցուցակով:

 

Կազմակերպության աչքից չի վրիպել, որ Փաշինյանի մեկ այլ կուսակից` Վահագն Հովակիմյանը, ընտրվելով ԿԸՀ-ի նախագահ, կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի անկախությունն ու չեզոքությունը:

 

Սրանից զատ` բարձրաստիճան պաշտոնյաները, կազմակերպության դիտարկմամբ, հազվադեպ են ենթարկվում հետաքննության` չնայած նրանց կողմից պաշտոնեական դիրքի ոչ պատշաճ օգտագործման ակնհայտ ապացույցներին: Նրանք նկատել են նաեւ, որ Հայաստանի իշխանությունները ՏԻՄ ընտրություններից հետո քրեական հետապնդում են նախաձեռնել մի շարք ընտրված ընդդիմադիր գործիչների դեմ:

 

Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragrogh. com-ի հետ զրույցում նկատում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես ընտրությունները կազմակերպող մարմին, պետք է լինի անկախ եւ անաչառ, այսինքն` չունենա այնպիսի հարց կամ խնդիր, որը կարող է կասկածի ենթարկել նրա անկողմնակալությունը:

 

«Եթե հանձնաժողովի նախագահը թեկուզ մեկ ձայն ունի, բայց ինքը կուսակցության անդամ է, ապա դա կասկածներ է հարուցում անկողմնակալության տեսակետից: Եթե անգամ նա ԿԸՀ –ի նախագահ դառնալուց առաջ դուրս եկած լինի կուսակցությունից, ապա մոտեցումն ինքնին չի համապատասխանում անաչառության սկզբունքին»,- նշեց Արթուր Սաքունցը:

 

Իրավապաշտպանը նշում է, որ Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակն արձանագրել է, որ չնայած Վանաձոր քաղաքում քրեական հետապնդումը սկսված էր դեռեւս 2019թ., բայց ավագանու ընտրություններից հետո, երբ «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ամենաշատ քվեներն էր ստացել, անմիջապես նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվեց կալանքը:

 

«Այսինքն` ժամանակային նման զուգադիպությունն ամենեւին էլ պատահական համարել չես կարող, հատկապես որ մնացած համայնքներում էլ, որտեղ ՔՊ-ն չի ունեցել բացարձակ ձայներ, շատ ձայներ ստացածները տարբեր մեխանիզմներով ենթարկվել են քրեական հետապնդման: Եվ նույնիսկ որպես բողոքի դրսեւորում, ավագանու մյուս անդամներն էլ մանդատները վայր են դրել, եւ այդ համայնքներում նորից ընտրություններ են եղել: Այսինքն` խաթարվել է այդ համայնքներում ընտրողների կողմից ընտրության արդյունքների վրա ազդեցությունը»,- փաստում է Սաքունցը:

 

Արթուր Սաքունցը հիշում է, որ 2017թ., դրան նախորդող ժամանակաշրջանում առնվազն 16 միլիոնատեր կար Ազգային ժողովում, որոնք իշխող Հանրապետական կուսակցության կազմում էին:
ՔՊ-ն էլ, ըստ նրա, զերծ չմնաց գործարարներին 2021թ. ԱԺ ընտրությունների ժամանակ իր ցուցակում ընդգրկելուց:

 

Իրավապաշտպանին ավելի շատ, սակայն, մտահոգում են հավաքների ազատության խնդիրը եւ ոստիկանների` ոչ համաչափ ուժ կիրառելը, որը մասնավորապես կիրառվեց Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ: Իսկ այս տարի էլ ոստիկանության բաժանմունքում փաստաբանների նկատմամբ բռնությունը հազիվ թե իր բացասական հետեւանքները չունենա:

 

Լրատվամիջոցը՝ Lragrogh.com

Դիտումներ՝ 24

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????