Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վեթինգից մինչև Սահմանադրության փոփոխություն. քաղհասարակությունը դիմել է իշխանությանը

July 7, 2021

Տեսադարան

Քաղաքացիական հասարակության 30-ից ավելի ներկայացուցիչներ Հայաստանի վերընտրված իշխանություններին ուղերձ են հղել՝ Հայաստանի առաջնահերթ մարտահրավերների հետ կապված: Ուղերձում 10 թիրախ կա՝ անվտանգությունից մինչև տեղական ինքնակառավարման կատարելագործման խնդիրներ, որտեղ ամփոփված են թե՛ պատերազմից հետո առաջ եկած, թե՛ նախկինում եղած մարտահրավերներ:

 

Լևոն Բարսեղյան (Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ) - Եթե անցած 3 տարիների ընթացքում իշխանությունները դրսևորեին առավել վճռականություն, իմաստություն և այդ խնդիրների մեծ մասը փորձեին լուծել, գուցե դրանք այստեղ տեղ չգտնեին՝ ապօրինի ակտիվների վերադարձ, վեթինգ, քաղաքական գնահատականի պահանջ և այլն:

 

Քաղհասարակության ուղերձի բովանդակությունը կախված չէ իշխանության ով լինելուց, վստահեցրեց Բարսեղյանն ու հավելեց, որ գործող իշխանությունը նաև իր կառավարմանը պետք է ինքնագնահատական տա: Ստեփան Գրիգորյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, խոսեց անվտանգային խնդիրների ու իրենց մատնանշած ելքերի մասին: Առաջարկներից մեկը սահմանների դեմարկացիայի հարցն Արցախի կարգավիճակի հետ կապելն է: Հայաստան-Ադրբեջան սահմանային բնակչության անվտանգության պայմանների համար էլ առաջարկում են դիմել եվրոպական կառույցներին:

 

Ստեփան Գրիգորյան (Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ) - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ, դիմել այս երկու միջազգային ամենահզոր կառույցներին, որ իրենք ուղարկեն տարածաշրջան մշտադիտարկման առաքելություն, որ ուսումնասիրեն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններում ու եզրակացություն անեն, նրանք զսպող մեխանիզմ կլինեն Ադրբեջանի համար, որ չհատի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը խոսեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունից: Նրա գնահատմամբ՝ այս տարիները ցույց են տվել գործադիրի գերիշխանություն օրենսդիրի նկատմամբ՝ անկախ այն հանգամանքից, որ երկրում խորհրդարանական կառավարում է:

 

Արաքս Մելքոնյան («Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ) - Հաջորդ խնդրահարույց հարցը իրավապահ համակարգի, ուժային կառույցների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության բացակայությունն է: Ե՛վ ոստիկանության, և՛ պաշտպանության ոլորտի, գլխավոր շտաբի, ԱԱԾ-ի նկատմամբ վերահսկողության խնդիրները:

 

Քաղհասարակությունն առնվազն 25 տարի լուրջ փորձ է կուտակել և նախկին իշխանությունների ժամանակ էլ տարբեր ուղերձներ է հղել, հիշեցրեց Արթուր Սաքունցը: Նա խնդիրների լուծման հիմքում տեսնում է մարդու և միջազգային իրավունքի գերակայությունը: Սաքունցը շեշտեց՝ այս պահին իրենք խոսում ենք իշխանության պարտավորությունների շրջանակի մասին:

 

Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ) - Մենք չենք կարող բավարարվել իշխանության բարի ցանկություններով, այլ պետք է հստակ պարտավորությունների ցանկ լինի, իսկ դրա համար այս իշխանությունն ունի առաջին կարևոր պարտավորությունը՝ հրապարակավ ներկայացնել, թե, ըստ իրեն, ինչը չի հաջողվել ու ինչու չի հաջողվել:

 

Քաղհասարակությունը պահանջատեր է լինելու, ինչն արտահայտվելու է իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներով, ինչու ոչ՝ նաև դատական գործընթացներով, հայտարարեցին քաղհասարակության ներկայացուցիչները:

 

Դիտումներ՝ 31

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????