Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացին անհիմն կերպով ենթարկվել է 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության

September 2, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

2021 թ. մայիսի 12-ին ՀՀ ոստիկանությունը անվավեր ճանաչեց Տավուշի բաժնի ծառայողների կողմից օրենքի խախտմամբ կայացված վարչական ակտը, որը Մ. Բ. -ին ենթարկել էր 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության` արտակարգ դրության կանոնները չպահպանելու համար։   

 

Դեռևս 2020 թվականի մայիսի 27-ին Մ.Բ.-ն ենթարկվել էր 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության`  տնտեսական գործունեություն իրականացնելու ընթացքում արտակարգ դրության կանոնները չպահպանելու պատճառով։ 

 

Հատկանշական է, որ վարչական ակտը կայացվել է հիմք ընդունելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որը վերաբերում է միայն տնտեսական գործունեություն իրականացնող անձանց․ այդ ժամանակահատվածում Մ.Բ.-ն իրեն պատկանող տարածքը տվել է այլ անձանց վարձակալության՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար, այսինքն՝ ինքը անձամբ որևէ ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել, այլ աշխատել է որպես հրշեջ-փրկարար` լինելով պետական աշխատող, ինչը արդեն իսկ հակասում էր կայացված վարչական ակտում ներկայացված փաստերին։ Այսպիսով` այն ամբողջովին անհիմն էր և չէր բխում ՀՀ Սահմանադրությունից` հակասելով մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության ամբողջ էությանը։

 

Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մ.Բ. -ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի կայացրած վարչական ակտը։ Գործի քննության ընթացքում Ոստիկանության պետը, ուսումնասիրելով վարչական ակտը, արձանագրել է, որ այն կայացվել է օրենքի խախտմամբ և հաստատել, որ բաժնի ծառայողների կողմից թույլ է տրվել ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի խախտում. որոշումը պետք է պարունակեր թույլ տրված հստակ խախտումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ՝ խախտում կատարած անձի վերաբերյալ, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, և այլն։ Եվ, քանի որ Մ․Բ․-ի նկատմամբ կայացված վարչական ակտը չի ապահովել այս պայմանները, այն առ ոչինչ է ճանաչվել, իսկ Դատարանին ներկայացվել է դիմում` կարճելու վարչական գործը, որն էլ իր հերթին բավարարել է այն։

 

Այսպիսով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ անթույլատրելի են ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները և պատասխանատվության ենթարկելը` օրենքի խախտմամբ ու օրենսդրականությունից դուրս կայացված վարչական ակտերի հիման վրա, այն դեպքում, երբ դրանք պետք է պարունակեն այն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնց առկայության դեպքում միայն կարող են օրինական և հիմնավորված լինել։ 

Դիտումներ՝ 57

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????