Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հանցագործության շարժառիթը Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ կարգելն է եղել». Արթուր Սաքունց

March 1, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Մարտի 1»-ի գործով դատավարության ամենահիմնական և միակ բացթողումը նրանում է, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ նշված քրեական գործում՝ որպես 2008թ. մարտի 1-ին թե՛ որպես ՀՀ վարչապետ, թե՛ որպես ՀՀ նախագահի թեկնածու, որի նախագահության համար էլ տեղի է ունեցել սահմանադրական կարգի բռնի զավթումը։

 

Ու ոչ մի ողջամիտ փաստարկ չկա ու չի կարող լինել «Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանի՝ որպես մեղադրյալ ներգրավված չլինելու վերաբերյալ։

 

Հանցագործության բուն շարժառիթը Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ կարգելն է եղել, որից ինքը չէր կարող տեղյակ չլիներ։

 

Հո տանը քնած վիճակից չէին հանել, քնաթաթախ բերել ու ասել, թե հիմա էլ դու ես ՀՀ նախագահը, ու ինքն էլ միամիտ-միամիտ ասել է՝ լավ, դե եթե ուզում եք, կլինեմ։

 

Ու Ռ. Քոչարյանի պաշտպանները, ի վերջո, կկարողանան այս փաստարկն օգտագործել լրիվ ու օբյեկտիվ քննություն չիրականացնելու հիմնավորման համար, եթե դատաքննության ընթացքում նյութերի, ապացույցների քննության արդյունքում Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշում չկայացվի։

 

Շատ հանգիստ եմ գրում այս ամենի մասին։ Եթե այլ տրամաբանությամբ գրեի, բոլորովին այլ ոճ ու բնույթ կունենար այս տեքստը։ Բայց պետք է պահպանել լսարանի նկատմամբ հարգալից վերաբերմունքը և վատ բառեր չօգտագործել։

 

Նաև։

 

Սա հենց այն սահմանային վիճակն է, երբ հանրության ու պետության դեմ ուղղված հանցագործությունը չի կարող իրավական գնահատական ստանալ այդ հանցագործությունը նախապատրաստած, կազմակերպած և իրականացրած կողմի մշակած նորմերի շրջանակում կամ դրանց հիման վրա»։

 

 
Դիտումներ՝ 436

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????