Տարիներ շարունակ իր հանցավոր գործողությունների համար անպատժելի մնալու պատճառով։ Որից երես առան նաև այլ մանր մունր բռնապետական ռեժիմները․ Իլհամ Ալիև, Էրդողան, Նազարբաև, Ուգո Չավես և իր ժառանգորդ Նիկոլաս Մադուրո, և այլն։
Այն բոլոր պատժամիջոցները, սահմանափակումները, որոնք հիմա է Արևմուտքը կիրառում Պուտինյան ռեժիմի դեմ, եթե կիրառվեր առնվազն 2008թ օգոստոսին, երբ հարձակվեց Վրաստանի վրա, կամ առնվազն 2002-ից, երբ Չեչնիայում հաստատեց տեղական բռնապետությունը, երբ սպանեց Նեմցովին, երբ քիմիական զենք կիրառեց Լիտվինենկոյին սպանելու համար, երբ համակարգային կոռուպցիան տարածեց հենց նույն ժողովրդավարական պետություններում, երբ թույլ տվեց պուտինյան օլիգարխներին իրենց հանցավոր, կոռուպցիոն գումարները ներդնել, պահել Արևմտյան ժողովրդավարական պետությունների բանկերում, երբ շարունակաբար ու անպատիժ սկսեց խախտել մարդու իրավունքները, ազատազրկում էր լրարողներին, ընդդիմադիրներին, իրավապաշտպաններին, երբ ըստ էության հրապարակավ մերժեց մարդու բոլոր իրավունքները, ապա հաստատ նման արկածախնդրության չէր գնա հիմա։
Եթե ժամանակին կիրառվեին այս պատժամիջոցները, ապա չէր կարողանա ունենալ նման լպիրշություն, ռեսուրսներ կուտակել նման ագրեսիայի համար։
Իհարկե էլի լավ է հիմա կիրառեց պատժամիջոցները, բայց դրանք արդեն կիրառվում են հազարավոր մարդկային զոհերի պայմաններում, երբ, ինչպես ասում են, դանակը ոսկորին հասավ։
Բայց նման շատ դանակներ ու շատ ոսկորների վաղուց էր հասել ամենուր, որտեղ Պուտինը ներկա է գտնվել ու գտնվում։
Այս ամենը դեռևս քննարկելու ժամանակ կլինի հաստատ ու պետք է քննարկել։
Բայց հիմա դրա պահը չէ, հիմա պետք է կանգնեցնել այդ խելացնորին՝ համաշխարհային աղետ մարդկության գլխին չբերելու համար։
Մասշտաբներն այս աղետի անպատկերացնելի են ու անկանխատեսելի։
Слава Украине!!!