Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Վարչապետը պարտավոր է հրապարակել փաստաթուղթը». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցկայքի իր էջում գրել է. «Ոչ թե վարչապետը պետք է նպատակահարմար գտնի, այլ պարտավոր է քաղաքացու տեղեկություններ ստանալու ազատությունն ապահովել և պետք է հրապարակի փաստաթուղթը. այսպիսին է ժողովրդավարական պետության սկզբունքը:

 

Եթե վարչապետը հղում է կատարում մի փաստաթղթի, և նրանից տեղեկություններ է հրապարակում, ապա հասարակությունը նույնպես պետք է հնարավորություն ունենա այդ նույն փաստաթղթին ծանոթանալու, իր սեփական եզրակացությունները կազմելու:

 

Ես չպետք է ելնեմ իշխանության ներկայացուցիչի կարծիքի բացառիկ ճշմարտացիության վրա, այլ պետք է սեփական կարծիքը կազմելու հնարավորությունն ունենամ. սրանում է տեղեկատվություններ ստանալու և տարածելու, կարծիքի արտահայտման ազատության էությունը»:

 

 
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ