0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Մեկ հարց ՀՀԿ կարկառուններին՝ ինչո՞ւ եք աղմկում». Արթուր Սաքունց. FB

February 12, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ն պետք է հաշտվի ֆրանկենշտեյնի օրինակով իր ստեղծած անճոռնի արարածից զրկվելու և անվերադարձ կորցնելու մտքի ու փաստի հետ

 

Մեկ հարց ՀՀԿ կարկառուններին՝ ինչո՞ւ եք աղմկում, անհասկանալի է:

 

Այն ինչ ցանել եք Ձեր բռնապետական Սահմանադրության պարտադրմամբ, այն էլ «հնձում եք»:

 

ՀՀ քաղաքացիներին Ձեր պարտադրած Սահմանադրությունն իր բովանդակությամբ ո՛չ իրավական է, ո՛չ ժողովրդավարական է, ո՛չ էլ ինքնիշխանության և սոցիալական պետության սկզբունքներին համապատասխանող է, և ամբողջությամբ հակասում է անփոփոխ հանդիսացող երկու հոդվածների թե՛ բովանդակությանը, թե՛ էությանը:

 

ՀՀ քաղաքացիներին Ձեր պարտադրած Սահմանադրությունն անձի և մեկ կուսակցության կողմից պետությունը բռնազավթումն ամրագրող ու հաստատող փաստաթուղթ է, որը փաստացի մերժվել է 2018թ. թավշյա հեղափոխությամբ, այլևս չունի որևէ լեգիտիմություն: Եվ հղում անել ՀՀ քաղաքացիների կողմից թավշյա հեղափոխությամբ այլևս մերժված Ձեր պարտադրած Սահմանադրության դրույթներին առնվազն անհեթեթություն է:

 

Հա, միայն մեկ հիմնավորմամբ եք հղում կատարում Ձեր իսկ հորինած և մերժված փաստաթղթին, որ Ձեր ընկալմամբ 2018թ. հեղափոխություն տեղի չի ունեցել, որը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, ինչքան էլ համառորեն չհաշտվեք այդ արդեն կատարված փաստի հետ:

 

Չեք հաշտվում թավշյա, անարյուն, բացառիկ ոչ բռնի քաղաքացիական զանգվածային անհնազանդության բողոքի ցույցերի փաստի հետ, կուզենայիք գոնե մեկ կաթիլ արյուն հեղվեր, որպեսզի շահարկման, մանիպուլյացիաների համար ծանրակշիռ փաստարկներ ունենայիք, ու չունեք, բայց համառորեն ձգտում եք նման գեթ մի փաստարկ ստանալ, ու չեք ստանալու, չի լինելու:

 

Սխալներ լինելու են, ու կլինեն, որովհետև չսխալվելու համար ռեսուրսներ չեք թողել:

 

Դուք ավելի լավ գիտեք, թե ինչ Ֆրանկենշտեյն պետական համակարգ եք ստեղծել, որի մարդկայնացումը թե՛ տեսքով, թե՛ բովանդակությամբ, թե՛ էությամբ շատ դժվար պրոցես է, շատ դժվար:

 

Իսկ Դուք ամեն ջանք չեք խնայում աչքի լույսի պես պահպանելու Ձեր ստեղծած Ֆրանկենշտեյնի մոդելը, որը չապահովեց ո՛չ Ձեր, ո՛չ էլ մեր անվտանգությունը:

 

Մի խանգարեք և խանգարվեք, ու հաշտվեք Ձեր կողմից Ֆրանկենշտեյնի մոդելով ստեղծածից զրկվելու մտքի և փաստի հետ»:

 

mamul.am

Դիտումներ՝ 14

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը