Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Այդ եզրակացությունը պետք է հրապարակվի, որպեսզի հանրությունը կարողանա դատողություններ անել». Ա. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը պաշտոնում առաջադրվող թեկնածուի վերաբերյալ ինչու չպետք է լինի հրապարակվող, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսին է անձի բարեվարքությունը գնահատվում:

 

Առնվազն ընտրվելուց կամ նշանակվելուց հետո այդ եզրակացությունը պետք է հրապարակվի, սա միանաշանակ, որպեսզի հանրությունը կարողանա դատողություններ անի, թե ինչպես է աշխատում մի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, մյուս կողմից որոշում ընդունողն ինչքանով է բարեխիղճ եզրակացության տվյալները հաշվի առնելու առումով»:

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ