Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ինչպիսի ընտրողական ծուլության դրսևորումներ». Արթուր Սաքունց

December 19, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղերձ ՀՀ ոստիկանությանը.

 

ԱԺ շենքի մոտ ստորագրություն հավաքողների կողմից տարբեր անձանց, այդ թվում՝ կանանց, այլազգի քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական բռնությունների կատարման մասին բազմաթիվ ահազանգերը մնում են անհետևանք:

 

Հարց, Դուք ընդհանրապես գիտե՞ք ՀՀ օրենքներով սահմանված Ձեր գործառույթները, թե ամեն անգամ պետք է հաղորդում ներկայացնել, բողոքարկել Ձեր անգործությունը, հետո նշանակեք ծառայողական քննություն, հետո որոշեք որ թերացել են որոշ ոստիկաններ ու վե՞րջ...

 

Մարդիկ, որոնք խաղաղ ակցիաներ են կազմակերպում, անցկացնում, շատ ջերմեռանդորեն «գործում եք», դադարեցնում եք խաղաղ ակցիան, իսկ երբ բռնությունների կիրառմամբ ակցիա են կազմակերպում, որևէ գործողություն չեք իրականացնում, որի հետևանքով ակցիայի մասնակիցների կողմից բռնությունները մնում են անպատիժ:

 

Հետո՞: Մտածում եք, որ նման վարքագիծը համատեղելի՞ է իրավական և ժողովրդավարական պետության պահանջների հետ:

 

Մտածում եք, թե ՀՀ-ն կհամարվի ապահով պետությո՞ւն այլ պետությունների քաղաքացիների, ներդրողների, արտասահմանյան ներկայացուցչությունների համար:

 

Ինչպիսի ընտրողական ծուլության դրսևորումներ...»:

 

 

mamul.am

Դիտումներ՝ 515

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????