Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Գաղութային ռեժիմներն այդպես են վարվում ժողովուրդներին հպատակեցնելու համար». Արթուր Սաքունց. FB

February 24, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միհրանյանին զայրացրել է Կրեմլին Ալիևի հպատակվելու փաստի արձանագրումը, որը չի տեսել Փաշինյանի մոտ՝ մյունխենյան բանավեճ-քննարկման կամ հանդիպման ժամանակ։

 

Միհրանյանների նմաններն ազգային պատկանելիության մասին հիշում են միմիայն հակամարդկային ռեժիմներին իրենց անմնացորդ նվիրվածությունն ու ստրկամտությունը հավաստելու համար։

 

Ինչո՞ւ։

 

Որովհետև նման ռեժիմների համար մարդ կամ մարդկային արժանապատվությունը որևէ նշանակություն և արժեք չունի, և միակ գործոնը, որի հնարավորությունը թողնում է ռեժիմը, հղում անել այլոց՝ իրենց լոյալությունը հավաստելու համար, ազգային պատկանելությունն է։

 

Ինչո՞ւ։

 

Որովհետև ազգային պատկանելիության հավաստման համար ո՛չ խելք է պետք, ո՛չ ունակություն է պետք, ո՛չ իմացություն, ո՛չ որևէ հիմնավորում, ո՛չ էլ նույնիսկ լեզվի գրագետ տիրապետում։ Այն որպես կանոն տրված է լինում ի սկզբանե։

 

Ծառայամտությունը, որը հաճախ ռեժիմի հակառակորդների նկատմամբ արտահայտվում է ագրեսիվ դրսևորումներով, չի պահանջում ո՛չ միտք կամ ո՛չ էլ ստեղծագործ աշխատանք, այլ միմիայն հպատակության հավաստիացումներ, որը պահանջում է հպատակվողից միայն սեփական կամ իր ազգակիցներից զոհողություններ ամենազազրելի և ստորացնող նվաստացումների տեսքով։

 

Երբ իշխանությունը, որը հանդես է գալիս իր բովանդակությամբ և մոտեցումներով իբր թե ազգային և ազգայինը պահպանող, բայց թալանում է պետությունը, հանիրավի հետապնդում է, բանտարկում է մարդկանց այլ կերպ մտածելու համար, ունեզրկում է մարդկանց՝ համակարգային ու անպատժելի կոռուպցիայով կառավարելով, իր գործողություններով, իր մոտեցումներով հակամարդկային է, մարդկային արժանապատվությունը նվաստացնող է, նոր միայն որպես փաստարկներից մեկը հղում է արվում ազգային պատկանելիությանը, ցույց տալու համար, որ անունով ազգային իշխանությունն իր էությամբ լինելով հակամարդկային, հենց հակազգային է։

 

Միհրանյանների համար մարդկային արժանապատվությունը որևէ նշանակություն կամ արժեք չունի, առավել ևս որևէ նշանակություն չունի ազգային պատկանելիությունը, որն իրենք վաղուց արդեն օգտագործել և սպառել են իրենց ստրկական հպատակությանը հասնելու համար։

 

Գաղութային ռեժիմները հենց այդպես էլ վարվել և վարվում են ժողովուրդներին իրենց հպատակեցնելու համար, որի նպատակով տեղական ազգային էլիտայից ընտրում են իրենց անմոռած նվիրված ստրուկների։

 

Նմաններին ընդհանրապես ուշադրություն էլ չպետք է դարձնել, որովհետև նմանների գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ամեն ինչ ծառայեցնել հպատակության հավաստման և հարատևման համար»։

 

 

mamul.am

Դիտումներ՝ 339

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????