Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անհասկանալի է՝ ՊՆ-ի պարզաբանումն ինչ կապ ունի բարձրացված խնդրի հետ». Արթուր Սաքունց

December 28, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածված լուրերը դիրքապահներին պարգևավճարների մասին բոլորովին այլ խնդրի մասին են. «Նախորդ տարիներին մենք ստացել ենք 73 հազար դրամ պարգևավճար, սակայն այս տարի այդ գումարն զգալի ցածր է եղել՝ 20-30 հազար դրամ՝ կախված նրանից, թե ով որքան է ծառայել և որքան ստաժ ունի: Ոչ մի տարի գումարն այդքան քիչ չի եղել: Նախորդ տարիներին մեզ պարգևավճար տրամադրում էին տարեկան 3 անգամ, սակայն 2019թ. այդ պարբերականությունը կրճատվեց, և մնաց միայն Նոր տարվա առիթով պարգևավճարը»,-դժգոհում էին նրանք:

 

«Իրենց 13-րդ աշխատավարձով են պարգևատրում, մեզ 30 հազար են տալիս: Առաջնագծում կանգնածներս շատ վիրավորված ու զայրացած ենք նման որոշումից: Հիմա դիրքերում ենք, և հարցն իրավասուների առջև բարձրացնել չենք կարող»,- նշում էին նրանք, իսկ տարածված պարզաբանումն ինչ կապ ունի բարձրացված խնդրի հետ, անհասկանալի է»:

 

Դիտումներ՝ 531

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????