0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Հիշենք՝ «թղթի վրա ամեն ինչ ճիշտ է» հայտնի ձևակերպումը»․ Արթուր Սաքունց

July 31, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի մտահոգող հարցի մասին

 

Համակարգային կոռուպցիան պայմանավորված էր ոչ միայն պետությունը բռնազավթած խմբի կողմից պետական, հանրային ռեսուրսների ուղղակի թալանով, այլ դրա համար մշակվել էին այնպիսի իրավական կարգավորումներ, ընթացակարգեր, որոնցով շարժվելու, կամ միայն դրանցով խնդիրները լուծելու բոլոր քայլերը դատապարտված էին և անխուսափելիորեն կտանեին փակուղի, որի հաղթահարման միակ ճանապարհը մնում էր կոռուպցիոն մեխանիզմներն ու նրա չգրված կանոնները։

 

Հիշենք «թղթի վրա ամեն ինչ ճիշտ է» հայտնի ձևակերպումը։ Պարզ է, չէ, որ ամեն ոք չէր կարող թղթի վրա ամեն ինչ ճիշտ ձևակերպումն ստանալ՝ դրա համար հենց պետք է հաղթահարեին կոռուպցիոն տարատեսակ և տարաբնույթ արգելքներ, կախված լուծվելիք խնդրի բնույթից, ծավալից, արժեքից և այլն։

 

Հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիան քաղաքական մակարդակում վերացավ, բայց համակարգային կոռուպցիայի իրավական երաշխիքները հանդիսացող, համակարգային կոռուպցիան երաշխավորող, եթե կուզեք հիմնավորող, նպաստող իրավական ընթացակարգերը մնացել են, չեն փոխվել։

 

Օրինակները շատ և ամենատարբեր բնագավառներից կարող են բերել մարդիկ, որոնք անմիջապես առնչվել են, ծանոթ են, զբաղվել են հատկապես տնտեսության բնագավառում։

 

Մեկ օրինակ կարող եմ բերել, ասենք կրթական հաստատությունների տնօերենների, ռեկտորների ընտրությունների ընթացակարգերը։

 

Ավելին, ընթացակարգային կոռուպցիոն ընթացակարգերն աշխատացնողներն էլ են մնացել պետական կառավարման միջին օղակներում։

 

Ցանկությունը, քաղաքական կամքն անհրաժեշտ է, որոշիչ է կոռուպցիայի հաղթահարման համար, սակայն դրանք չեն կարող երկարաժամկետ արդյունք ունենալ, եթե շարունակեն մնալ միմիայն կոռւպցիոն մեխանիզմներիկիրառմամբ իրականացվող ընթացակարգերը։

 

Եթե քաղաքական կամքը պայմանավորված է միմիայն սուբյեկտիվ ցանկություններով, և ապահովված չեն դրա համար անհրաժեշտ օրենքներով և հասկանալի, իրականանալի անկախ սուբյեկտիվ ցանկություններից գործող գրված կանոններով, ապա ընթացակարգային կոռուպցիան ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կթելադրի իր կանոնները։

 

Այսպիսով, համակարգային կոռուպցիան երաշխավորող ընթացակարգային կոռուպցիայի կանոններն ու օրենքները, նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի պայմաններում, անխուսափելիորեն կարող են կիրառվել միմիայն կոռուպցիոն մոտեցումներով։

 

Հակառակ պարագայում այդ ընթացակարգերը չեն կարող գործել․չեն կարող պիտանի լինել, որի պատճառով շատ ու շատ անհրաժեշտ բովանդակային նշանակության խնդիրներ կմնան չլուծված, քանի որ դրանց լուծման ընթացակարգերն ուղղակի չեն գործում, չեն կարող գործել։

 

Իսկ ինչքան կարող են կենսական խնդիրները մնան առանց լուծման, դրանք պետք է լուծվեն, և կլուծվեն, անկախ հնարավորություններից, կամ սահմանափակումներից։

 

Իսկ թե ինչպես կլուծվեն, սա արդեն քաղաքական իշխանության լուծելիքն է՝ խնդիրների լուծման խաղի կանոնների սահմանումը, և սրանում է կոռուպցիոն մշակույթի կամ հակակոռուպցիոն մշակույթի ջրբաժանը։

 

Կստեղծվե՞ն կոռուպցիոն ռիսկեր չպարունակող, կոռուպցիան կանխող, կառուպցիան բացառող խաղի կանոններ, կունենանք խնդիրների լուծման հակակոռուպցիոն համակարգ և հակակոռուպցիոն մշակույթ, չե՞ն մշակվի, նորից գլուխ կբարձրացնի համակարգային կոռուպցիան և կոռուպցիոն մշակույթը կմնա չհաղթահարված»։

 

 
Դիտումներ՝ 98

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը