Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Կտրուկ նվազել է հեռավար դասերին աշակերտների մասնակցությունը». Արթուր Սաքունց

May 7, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռավար կրթությանն ամենամեծ հարվածը հասցրեց հենց ԿԳՄՍ նախարարությունը՝ մինչև մարտի 13-ի թվանշաններով ուսումնական տարին ամփոփելու մասին իր որոշմամբ:

 

Անձամբ եմ տեսնում, որ կտրուկ նվազել է հեռավար դասերին աշակերտների մասնակցությունը՝ առնվազն կիսով չափ: Եվ սա այն դեպքում, երբ մեծ ջանքեր գործադրվեցին արտակարգ դրության պայմաններում հեռավար կարգով ուսուցման կազմակերպման ուղղությամբ:

 

Ուսուցիչների, դպրոցների, ուսումնական հաստատությունների ջանքերն արժանիորեն չգնահատվեցին նախարարության կողմից, և սա այն դեպքում, երբ կրթության նախարարությունը որևէ էական ներդրում չունեցավ արտակարգ դրության իրավական ռեժիմին անցնելու պարագայում հեռավար կրթության կազմակերպմանն աջակցության գործում։

 

Սա ցավով եմ արձանագրում ու չգիտեմ, թե ուսուցիչներն ինչու այս հարցը չեն հանրայնացնում:

 

Սա նաև շատ լուրջ խոչընդոտող գործոն է հանդիսանալու կորոնավիրուսի պայմաններում, ընդհանրապես հետագայում հեռավար ուսուցման, կրթության ապահովման, կազմակերպման և իրականացման վրա:

 

Պետք է, այնուամենայնիվ, վստահել դպրոցներին, եթե ի սկզբանե, երբ դժգոհություններ էին ներկայացվում, ավելի շուտ վստահում էիք դպրոցներին»:

 

 
 
Դիտումներ՝ 468

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????