Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Հետաքրքիր է, «ՍԱՍ»-ի աշխատակիցները հեղափոխությունից հետո դարձել են հպարտ քաղաքացինե՞ր». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցկայքի իր էջում գրել է. «Հետաքրքիր է, «ՍԱՍ» գրուպի աշխատակիցները, որոնք մասնակցում էին հայտնի ձայնագրությամբ արձանագրված նախընտրական հավաքում «ՍԱՍ» գրուպի սեփականատիրոջ համար ձայներ հավաքելու խայտառակ ժողովին, հեղափոխությունից հետո դարձել են հպարտ քաղաքացինե՞ր, թե էլի ստրկական կախվածության մեջ են գտնվում իրենց գործատուից: Նմանապես, Թոխմախի Մհերի, Նեմեց Ռուբոյի, Լֆիկ Սամվելի, մնացած թվով 30-35 նախկին օլիգարխների՝ ներկայիս մեծահարուստների մոտ տարիներով ստրկացված վիճակում գտնվող աշխատողների ստրկական վիճակը հեղափոխությունից հետո վիճակը փոխվե՞լ է, թե՞ շարունակում են մնալ ընդամենը որպես վիճակագրական աշխատատեղերի թվաքանակի միավորներ»:

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ