Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Քրեական գործ հարուցվե՞լ է, քննություն իրականացվե՞լ է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին այս հարցի վերաբերյալ հստակ հարց բարձրացվեց քրեական գործ հարուցելու և պետական փաստաթղթերը ոչնչացնելու կամ գողանալու փաստով: Քրեական գործ հարուցվե՞լ է, քննություն իրականացվե՞լ է, հետաքրքիր է: Քանի որ, եթե փաստաթղթերի մեծ մասը վերաբերել են Մարտի 1-ին, ապա գործ ունենք հենց Մարտի 1-ի հանցագործությունների ապացույցների ոչնչացման փաստի հետ, որը քրեորեն հետապնդելի արարք է: Իսկ մյուս փաստաթղթերը, հավանաբար, վերաբերել են պետական անվտանգությանը, որոնց կորուստը չի կարող չվնասել պետական անվտանգությանը և, հետևաբար, նույնպես քրեորեն հետապնդվող արարքի հետ գործ ունենք»:

 

 
 
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ