Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

««Քադիրովի բռատի» կուսակցությունը մարտահրավեր է պետությանը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳԲ/ԱԱԾ-ական գեներալի՝ «քադիրովի բռատի» կողմից ստեղծված կուսակցությունը, անկախ թղթի վրա գրված անվանումից ու նպատակներից, արդեն իսկ մարտահրավեր է ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետությանը։

 

Եվ սա ուղղակի հետևանքն է պետության զավթման էությունը, միջոցները, գործիքները, շարժառիթները չարձանագրելու և գնահատական չտալու։

 

Առանց Նյուրնբերգի և նացիստական գաղափարները հակամարդկային ճանաչելու, դրանք տարածելը հակաօրինական չճանաչելու, Գերմանիան, վստահաբար, չէր լինի ժողովրդավար և իրավական պետություն, անգամ հազար Մարշալի ծրագիր իրականացնելու դեպքում»։

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ