Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Ամենավատ խոսքերն անգամ բավարար չեն գնահատելու նման անմարդկային վերաբերմունքը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ, թե ում անմիջական պատասխանատվության տիրույթում է այս հարցը, բայց որ ամենավատ խոսքերն անգամ բավարար չեն գնահատելու համար նման լկտի ու անմարդկային վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ովքեր օրնիբուն աշխատել են այս ժամանակներում այդքան կարևոր մոդուլների կառուցման համար, և չեն վարձատրվել, սա անպատկերացնելի է: Կառավարությունը, Առողջապահության նախարարն անձամբ պետք է լուծեն այս խնդիրը. ինչ-որ մի ընկերության տնօրեն իր քմահաճույքների համար մարդկանց աշխատավարձերը չի վճարո՞ւմ, նորից եմ կրկնում առողջապահական այսքան հրատապ խնդիրների լուծման համար շինարարական աշխատանքների համա՞ր:

 

Սա ի՞նչ բան է։

 

Ֆինանսավորում չկա՞ր, թե՞ կար, բայց դիտավորյալ չեն վճարել օրնիբուն կառուցած աշխատողներին:

 

Դատախազությունն էլ պետք է զբաղվի այս հարցով, երևում է»:

 

 

mamul.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ