Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ԱԱԾ-ն հենց նման ԿԳԲ-ական ֆեյքերին թող հայտնաբերի». Արթուր Սաքունց

April 15, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2013թ-ի օգոստոսին, երբ իբր նախատեսվում էր, թե Սերժ Սարգսյանը երկու ամիս հետո ստորագրելու է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագիրը (բայց իհարկե չէր կարող ստորագրել, որի մասին բազմիցս զգուշացնում էինք և հայտարարում՝ իշխանությունների լեգիտիմության բացակայության և բարեփոխումների նկատմամբ իրենց ձևական, իմիտացիոն մոտեցման և արժեքային հակադիր ընկալումների պատճառներով), միևնույն է, ռուսական ԿԳԲ֊ն իր ծնողական կոմիտեներով սկսեց տեղական գործակալների միջոցով աղմուկ բարձրացնել՝ զգուշացնելով ստորագրելու դեպքում հնարավոր ապակայունացնող գործողություններ կիրառելու մասին։ Եվ նման գործողություններ իրականացնում էր նաև Ուկրաինայում, Մոլդովայում, նաև Վրաստանում (Վրաստանում Եկեղեցին ճիշտ պահին սթափվեց)։

 

Հիմա էլ հերթական անգամ, Կրեմլը իր տեղական ագենտուրան գործի է գցել ընդդեմ Հայաստանում արմատական, հեղափոխական փոփոխությունների։

 

Իրենց ո՛չ ԼԳԲՏ-ի խնդիրներն է հուզում, ո՛չ էլ ընդհանրապես մարդու իրավունք ասածը, այլ անգրագիտության հիմքով աղմուկ հանել և հերթական անգամ խոչընդոտել մեր զարգացմանը և հետևաբար Կրեմլի ազդեցության նվազեցմանը։

 

Եվ բոլոր նրանք, անկախ կուսակցական պատկանելիությունից, ովքեր «ավանդական արժեքներ», «ավանդական ընտանիք» և այլ թեմաներով աղմուկ աղաղակ են կազմակերպում, կրկնում եմ կազմակերպում են, միանշանակ ԿԳԲ-ական գիծն են իրականացնում ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Ճիշտ է փոքրաթիվ են նման հավաքները, բայց հարցը քանակը չէ, այլ նման գործողությունների իրական, չերևացող շարժառիթը։

 

ԱԱԾ-ն հենց նման ԿԳԲ-ական ֆեյքերին թող հայտնաբերի, զբաղվի ԿԳԲ-ական գործակալների հակասահմանադրական գործողությունները կանխելով, քանի որ դրանք ոտնձգություն են ՀՀ քաղաքացիների անվտանգության և նրանց իրավունքների նկատմամբ։

 

ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը պետք է բավարարի ԿԳԲ-ի հիբրիդային, ապակայունացնող գործողությունները կանխելու և դրանց իրականացնողներին «իրենց տեղը հանգիստ նստեցնելու» համար»։

 

 

 

mamul.am

Դիտումներ՝ 713

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????